HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ԳԱԱ-Ն հավանություն տվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը, որի ընթացքում քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: ԳԱԱ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն` ժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ-ի անդամները, ՀՀ ԳԱԱ-ի գիտական հաստատությունների տնօրենները, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:   ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, կարևորելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, հատուկ ընդգծեց այս գործընթացում մասնագիտացված կառույցների մասնակցության անհրաժեշտությունը: Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները ներկայացրեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ելույթներով հանդես եկան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Բրուտյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Բաբկեն Հարությունյանը, Աշոտ Մելքոնյանը և Ալեքսանդր Մանասյանը: Ժողովի ընթացքում հնչեցված հարցերին պատասխանեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը որոշեց հավանություն տալ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության ղեկավարության վարած քաղաքականությանը՝ ուղղված հարևանների հետ հարաբերությունների  կարգավորմանը և Հայաստանը շրջափակումից դուրս բերելուն: Որոշման մեջ նշված է,  որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի ՀՀ աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացմանը: Ընդհանուր ժողովը համամիտ է այն կարծիքին, որ նախաստորագրված փաստաթղթերը հիմք են ստեղծում այդ քաղաքականությունը շարունակելու համար և  հավատացած է, որ ՀՀ դիվանագիտությունը Թուրքիայի հետ հարաբերություններում հետամուտ կլինի մեր ազգային կարևոր խնդիրների լուծմանը: ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը հաստատեց, որ ՀՀ ԳԱԱ-ն իր մասնագիտացված կառույցների հետազոտություններով կշարունակի օժանդակել ՀՀ արտաքին քաղաքականության իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter