HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Խաղողի մթերման գինը կտատանվի 100-130 դրամի սահմաններում

g-alaverdyan_24,09,09«Խաղողի մթերումները կատարվելու են հավուր պատշաճի, կատարվելու են ժամանակին, և ոչ մի կգ խաղող առանց մթերման չի մնալու»,- այսօր «Հայելի» ակումբում լրագրողներին հավաստիացրեց Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Հայաստանում կա մոտ 30 մթերող կազմակերպություն, որից 16-ը` Արարատի մարզում: Այս տարի կանխատեսվում է Հայաստանում ունենալ 200-205 հազար տոննա խաղող, որը նախորդ տարվա համեմատ ավել է 20 հազար տոննայով: Հայաստանում տարեկան խաղաղի տնկարկների թիվն ավելանում է մոտ 1000 հա-ով: «Մթերման գները սահմանում է շուկան`կապված առաջարկի և պահանջարկի հետ, ինչպես նաև հաշվի են առնում խաղողի մեջ շաքարի պարունակությունը (17%-ից ոչ ցածր) և այլն: Այս տարի խաղողի գինը կլինի անցած տարվա գներին համապատասխան, այսինքն` գները տատանվելու են 100-130 դրամի սահմաններում»,- ասաց գյուղնախարարը: Այսօր ընդամենը 2 կազմակերպություն է սկսել մթերումը`Երևանի կոնյակի գործարանը և Պռոշյանի կոնյակի գործարանը, և մթերվել է 10.000տ խաղող, պետք է մթերվի 130.000տ: Այդ 10.000-ից 8000տ մթերել է Երևանի կոնյակի գործարանը` 130 դրամով և Պռոշյանի կոնյակի գործարանը` 1500տ` 110 դրամով: Երևանի կոնյակի գործարանը կմթերի 32.000տ, «Նոյ» գինու և օղու կոմբինատը`30.000տ: Երևանի գինու կոմբինատը կսկսի մթերումները սեպտեմբերի 26-ին, Արարատի գինու գործարանը` հոկտեմբերի 5-ին, «Վեդի Ալկոն»` սեպտեմբերի 29-ին և այլն: «8 ամսվա ընթացքում կոնյակի, գինու, օղու յուրացումը 2 անգամ կրճատվել է ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, և մթերող կազմակերպությունները իրացման հետ խնդիրներ ունեն»,- նշեց պրն Ալավերդյանը: Անդրադառնալով մյուս հարցերին` գյուղնախարարը նշեց, որ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում կլինի մրցակցություն, որը կբերի գների նվազեցման: 8 ամիսների ընթացքում անասնապահության ոլորտում գրանցվել է 4% անկում`պամանավորված նախորդ տարվա անասնագլխաքանակի նվազեցմամբ, բուսաբուծության ոլորտում` 0,5% աճ: Այս տարի մոտ 6000տ ավելի ծիրան, 3 անգամ ավելի կեռաս և սալոր է արտահանվել, 18000տ լոլիկ է մթերվել: ՀՀ-ում կա 712.000 գլուխ ոչխար, որից 25.000-ն արդեն արտահանվել է Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, ևս 25-26.000 նախատեսվում է արտահանել` չբացառելով գների բարձրացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter