Հայաստանում չի գրանցվել AH1N1 գրիպի դեպք
Քնար Բաբայան
«Հայաստանում չի գրանցվել AH1N1 գրիպի որևէ դեպք»,-ասում է Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ համաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
Ամբողջ աշխարում տարածված AH1N1 գրիպի տեսակը, որը ավելի շատ հայտնի է «խոզի գրիպ» անունով`գնալով ավելի է ահագնանում: Այսօր «Դե ֆակտո» ակումբում թեմայի շուրջ լրագրողների հարցերին պատասխանեց Լիանա Թորոսյանը:
«Դեռևս ընթացիկ տարվա ապրիլ ամսից Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդտվությամբ և երկրի նախաձեռնությամբ համաճարակի կանխարգելաման աշխատանքները ուժեղացվել են :Միևնույն ժամանակ ԱՆ-ում ձևավորվել է այս գործընթացի բոլոր աշխատանքները համակարգող շտաբ, որն էլ իրավիճակային վերլուծություն է իրականցնում և պարբերաբար թարմացված տեղեկությաններ տեղադրում Առողջապահության նախարարության կայքէջում»,-ասաց Լ.Թորոսյանը:
Համաճարակի կանխարգելման միջոցառումների սահմաններում, բանախոսի խոսքերով, ուժեղացրել են ուղևորների հսկողությունը պետական սահմանային անցումային կետերում, մասնավորապես, «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններում: Զվարթնոցում կան երկու ջերմացույց, որի օգնությամբ հնարավոր է հեռավորության վրա ֆիքսել ուղևորի մարմնի ջերմաստիճանը:
Ապրիլից սկսած այդ սարքի միջոցով հայտնաբերել են վեց ջերմող անձ, որոնք ժամանել էին այն երկրներից, որտեղ առկա է AH1N1 գրիպի տեսակը: Վերջիններս մեկուսացվել են, տեղափոխվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որից հետո իրականցվել է լաբորատոր հետազոտություն: Արդյունքում համաճարակի դրական դեպք չի արձանագրվել:
Կանխարգելիչ միջոցառումների սահմաններում հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում ուժեղացրել են հսկողությունը գրիպի և սուր շնչառական վիրուսային հիվանդությունների նկատմամբ:
Իրականացվում է ամենօրյա մոնիտորինգ, որի տվյալները հայտնվում են պետական հիգիենիկ-համաճարակային տեսչության տարածքային կենտրոններ: Այնտեղից ամփոփելով` տվյալները ներկայցվում է հիվանդությունների վերացման և կանխարգելման կենտրոն:
Հակահամաճարակային աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար ԱՆ-ը ակտիվ համագործակցում է նաև այլ գերատեսչությունների բժշկական ծառայությունների հետ` քրեածառայողական, կրթական, զինծառայողական և այլ հիմնարկներ:
«Այսօր հանրապետությունում առկա է հակավիրուսային պատրաստուկի անհրաժեշտ պաշար, որը տրամադրվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին և Պետական հիգիենիկ համաճարակային տեսչության մարզային կենտրոններին: Անհրաժեշտության դեպքում պատրաստուկը կտրամադրվեն մարզային նշանակության հիվանդանոցներին` կասկածելի հիվանդների բուժումն ապահովելու համար»,-ասաց Լ.Թորոսյանը:
Անհրաժեշտ քանակությամբ պատրաստուկի պաշարներ և սարքավորումներ ձեռք բերելու համար ԱՆ-ն սերտ համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ: Բանախոսի հավաստմամբ`միաժամանակ փոխվել է գրիպի համաճարակաբանական ողջ համակարգը: Այսօր Հայաստանում ներդրվում է գրիպի դեպքային համաճարակաբանական հսկողության համակարգը, որը ենթադրում է հետևյալը. բուժկանխարգելիչ կազմակերպություններ դիմած կասկածելի հիվանդներից նմուշառում է արվելու և որոշելու են գրիպի տեսակը և ենթատեսակը: Միայն այս դեպքում, Լ.Թորոսյանի կարծիքով, հնարավոր է իմանալ, թե հանրապետությունում այս սեզոնի ընթացքում գրիպի հարուցիչի որ տեսակը կամ ենթատեսակն է շրջանառվում:
«ԱՆ-ն անընդհատ փոխհամագործակցում է թե Առողջապահության համաշխարհային կազմակերպության, թե Ռուսաստանի Դաշնության համպատասախան գերատեսչությունների հետ: Վերջին մեր համատեղ քննարկումների ընթացքում պարզեցինք, որ արդեն վերջացել են AH1N1 վիրուսի կանխարգելման նպատակով ստեղծված պատվաստանյութի սինթեզման աշխատանքները »,- ասաց Լ.Թորոսյանը` հավելելով, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Հայաստան կներկրվի պատվաստանյութը և կսկսվեն կանխարգելիչ պատվաստումներ խոցելի քանակ կազմող շրջանում:
Վերջինս խմբերն արդեն ընտրված են `առաջնային բժշկական օղակի բուժաշխատողները, շտապօգնության ծառայության աշխատակիցները, հղի կանայք, խրոնիկ հիվանդություններով տառապող անձիք: Տրամադրվող պատվաստանյութը նախատեսված է 7000 հիվանդի բուժման համար:
Ինչ վերաբերում է AH1N1 գրիպի ախտանիշներին, Լ.Թորոսյանի խոսքերով, այն շատ նման է սեզոնային գրիպի ախտանիշներին: Տվյալ դեպքում միայն համապատասխան լաբորատոր ուսումնասիրություններից ու բժշկական զնումներից հետո միայն կարելի է կողմնորոշվել:
Նախարարության կազմում գործում է ռեֆերենս վիրուսաբանական լաբորատորիա, որն ի զորու է AH1N1 գրիպի վիրուսային լաբորատոր հետազոտություններ իրականացնել:
Համաճարակի մասսայական դեպքերի գրանցման ժամանակ համապատասխան բուժօգնություն կիրականցնեն նաև Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը և Էրեբունի բժշկական կենտրոնը:
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2009թ. սեպտեմբերի 18-ի տվյալներով ամբողջ աշխարհում այսօր արձանագրվել է մոտ 300.000 AH1N1 գրիպի դեպք, որոնցից 3500-ը` մահացու ենլքով:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել