HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի նկատմամբ համաներում կկիրառվի անկախ նրա ցանկությունից

Ֆրանսիայի քաղաքացի, սուտ մատնության համար դատապարտված Սարգիս Հացպանյանի նկատմամբ կկիրառվի համաներում` անկախ նրա ցանկությունից: Այս մասին սեպտեմբերի 24-ին մեզ հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Ս.Հացպանյանի վրա տարածվում է ՀՀ ԱԺ համաներման մասին որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետը, ըստ որի դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը 10 տարվա ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ մեկ երրորդով կրճատվում է  պատժաչափի չկրած մասը:  Ս.Հացպանյանը, սակայն, հրաժարվել է այդ հոդվածով համաներումից, պնդելով, որ իր վրա որպես ազատամարտիկի  պետք է տարածվի համաներման մասին որոշման մեկ այլ հոդված: Ս.Տռուզյանը հայտնեց նաեւ, որ ՀՀ Գլխավոր դատախազության Պատիժների  եւ հարկադրանքի  այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազը սեպտեմբերի 23-ին այցելել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ իր ազատազրկումն է կրում Հացպանյանը, հիմնարկի  վարչակազմը բարձրացրել է նշված հարցը, ինչի վերաբերյալ պարզաբանվել է, որ Հացպանյանի նկատմամբ տվյալ հոդվածը չի կարող կիրառվել`  նրա անձնական գործում բացակայում են մարտական գործողություններին մասնակցելու մասին վկայող համապատասխան պաշտոնական փաստաթղթերը: Սոնա Մաշուրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter