Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հարցաքննվել է հոկտեմբերի 27-ի գործով
Նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը հարցաքննվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում ահաբեկչական ակտի գործով նախաքննության ընթացքում մեղադրյալների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի կապակցությամբ (հոկտեմբերի 27-ի գործի գտնվել է զինդատախազության վարույթում): Քրեական գործը հարուցվել էր 2002թ.: Գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանի բողոքի հիման վրա (հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը 2000թ. դադարեցվել էր եւ նրա դեմ հարուցված գործը կարճվել), քննությունը կասեցվել էր Նաիրի Բադալյանի ԱՄՆ մեկնելու կապակցությամբ եւ վերսկսվել 2009-ի մայիսին նրա Հայաստան վերադառնալուց հետո: ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից Ն.Բադալյանը ճանաչվել է որպես տուժող եւ քաղհայցվոր, իսկ զինդատախազության մի նախկին քննիչի, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Մանուկ Միքայելյանի եւ Էրեբունի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանի դեմ մեղադրանք առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 341 հոդվածով` Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը: Մեր աղբյուրների տեղեկացմամբ, Գ.Ջհանգիրյանը մոտ օրերս կրկին կհրավիրվի հարցաքննության:
Սոնա Մաշուրյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել