HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արցախյան թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված միջոցառումներ` Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ

Վաղը կմեկնարկեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ  Եկեղեցու Արցախյան թեմի վերաբացման 20-ամյակին  նվիրված միջոցառումները: Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի վարչությունից, միջոցառումները կկայանան սեպտեմբերի 26-ից 28-ը: Սեպտեմբերի 26-ին Գանձասարի վանքում տեղի կունենա ժամերգություն, անդաստան եւ խաչքարի օծում` հայրապետությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի: Հաջորդ օրը` Շուշիի ս. Ամենափրկիչ եկեղեցում կմատուցվեն սուրբ Պատարագ եւ հանրապետական մաղթանք: Նույն օրը Արցախի պատմաերկրագիտական թանգարանում կբացվի «Եկեղեցական գանձեր» ցուցահանդեսը: Սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի կունենան Արցախի թեմի կողմից հրատարակված գրքերի ու թեմի գործունեությունն արտացոլող լուսանկարների ցուցադրություն, որից հետո կկայանա կենտրոնական` ամփոփիչ միջոցառումը, ներկայությամբ ԼՂՀ բարձրագույն ղեկավարության, Վեհափառ Հայրապետի, հրավիրյալների եւ արցախյան հասարակայնության ներկայուցուցիչների: Իսկ երեկոն կեզրափակվի հոգեւոր համերգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter