ԼՂՀ-ում կկայանա «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր» գրքի ռուսերեն հատորի շնորհանդես-վաճառքը
Փետրվարի 19-ին Հադրութում (ժամը 12.00-ին), Ստեփանակերտում (15.30-ին) և Շուշիում (17.30-ին) կկայանա Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սեւ. արցախյան օրագիր կամ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» գրքի ռուսերեն հատորի շնորհանդես-վաճառքը:
Գրքի հայերեն առաջին հրատարակությունը 1000 օրինակ տպաքանակով լույս է տեսել 2008 թ. աշնանը: Ռուսերեն հատորում` հայերեն առաջին հրատարակության հետ համեմատ, ավելացել են մի քանի գլուխներ:
Առաջիկայում գիրքը կհրատարակվի նաև անգլերեն, արևմտահայերեն, ինչպես նաև կլինի հայերեն (արևելահայերեն) երկրորդ հրատարակությունը:
Գրքի ռուսերեն, անգլերեն և արևմտահայերեն հատորների թարգմանության ծախսերը հոգացել են լիբանանահայ բարերարներ Մելքոն Հակոբյանը, Մասիս Ալեքսանդրյանը, Կարո Բայդարյանը, Ստեփան Տեր-Պետրոսյանը և Վաչե Դեգիրմենջյանը: Գրքի ռուսերեն հատորը հրապարակվում է հեղինակի միջոցներով:
Գրքի ռուսերեն հատորը կազմված է 532 էջից, 16 էջ լուսանկարներից: Ղարաբաղյան խնդրի և հակամարտության կարգավորման բոլոր փաստաթղթերը թարգմանվել և դրվել են գրքի վերջում` Հավելվածներ բաժնում: Ռուսերեն հատորի հրատարակիչը «Անտարես» հոլդինգն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել