HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Ես մարդ եմ» կինոփառատոնը նորից կլինի Արցախում

«Ես մարդ եմ» հարավկովկասյան կինոփառատոնն այս անգամ  կկազմակերպվի Ղարաբաղում սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը. պրահյան կինոփառատոնում ցուցադրված ֆիլմերը դիտելու հնարավորություն կընձեռվի Ստեփանակերտում, Հադրութում եւ Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց Ղարաբաղում կինոփառատոնի համակարգող Ալբերտ Ոսկանյանը, փառատոնի շրջանակներում Ղարաբաղում այս անգամ կցուցադրվի 18 ֆիլմ: Տեղեկացնենք, որ Արցախում «Ես մարդ եմ» հարավկովկասյան կինոփառատոնը կազմակերպվում է 2007թվականից: Միջոցառման շրջանակներում Հարավային Կովկասի տարբեր քաղաքներում եւ գյուղերում ցուցադրվում են տարբեր երկրներում նկարահանված վավերագրական ֆիլմեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter