HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press5ՄԱՊ-ի Ալիկի բեմադրած ներկայացումը Երեկ Սերժ Սարգսյանն այցելել է Արմավիրի գինու-կոնյակի գործարան` «ՄԱՊ» ՓԲԸ: Դեռ 2 տարի առաջ ՄԱՊ-ի Ալիկի` Ալեքսան Պետրոսյանի, ԱԺ պատգամավոր դառնալու հանգամանքը տեղացիները բացատրում էին նրանով, որ այս գործարանի պատկառելի փայաբաժին նվիրվել է Սաշիկ Սարգսյանին` նախագահի եղբորը: HraparakԴրա դիմաց նախկին ՕԵԿ-ական, ապա ՀՀԿ-ական և ԱԺ ընտրությունների նախօրեին ՀՀԿ ցուցակում ոչ անցողիկ տեղ զբաղեցնող Ալիկ Պետրոսյանն անսպասելիորեն դարձավ ԱԺ պատգամավոր: Այնպես որ, այսօրվա այցը նաև հավատարին կուսակցին ու բիզնես-պորտնյորին կատարված այց է: Արմավիրի մեր աղբյուրը նշում է, որ ՄԱՊ-ում հիմնովին պատրաստվել են նախագահի այցելությանը. այս տարի ՄԱՊ-ը խաղողի մթերում չի իրականացնում, և տեղական արտադրողը հայտնվել է շատ վատ վիճակում: Թեև խաղողի լավ բերք կա, բայց իրացնելու հնարավորություն չկա: Բայց նախագահի առաջ ամոթով չմնալու համար ՄԱՊ-ի Ալիկը կարգադրել է իր ընկեր-բերեկամներին իրենց այգիներից խաղող քաղել և այսօր որպես դեկոր, որպես խաղողի մթերման իմիտացիա` ներկայացնել Սերժ Սարգսյանին: Այնպես որ, եթե հեռուստաէկրաններին ՄԱՊ-ում խաղողով բեռնված մեքենաներ, խաղող կշռող աշխատողներ, խաղողի խմբաքանակ ցուցադրվեն, իմացեք, որ դա Ալիկի բեմադրած ներկայացման մասն է: Chorrord-ishxanutyunՆոր գործ են տալու Գյուրջյանին, որպեսզի ապականի նաև այլ ոլորտները Երբ ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանն ազատվեց աշխատանքից, ընդամենը մեկ-երկու օր հետո հայտնի դարձավ, որ այդ կայծակնային փոփոխությունը կապված էր նրա թույլ տված չարաշահումների հետ: Հիշեցնենք, որ ՀՀ վերահսկիչ պալատը իր ստուգումների արդյունքում բացահայտել էր, որ ՀՀ մշակույթի նախարարությունը պետբյուջեից գումարներ էր ստացել, որպեսզի վերանորոգեր հայկական եկեղեցիները: Դա պետք է արվեր այնպիսի նյութերի ու գործողությունների միջոցով, որ եկեղեցիների ու վանքերի պատմական արժեքները չկորչեին: Սակայն եկեղեցիները վերանորոգվել էին «գեղական կարգով»` վերածվելով, ասենք, «Բելաջիո» համալիրի նման շինության` կղմինդրե տանիքով: «ՉԻ» աղբյուրները փոխանցեցին, որ որոշվել է Գագիկ Գյուրջյանին նշանակել Էրեբունի թանգարանի տնօրեն: Թե ինչ հիմնավորմամբ է այդ պաշտոնում միայն Գյուրջյանի թեկնածությունը համարվել այլընտրանք, անհայտ է: Կամ նրա համար համպատասխան «լոբբինգ» է արել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, այսինքն` նրա ցուցումով է Գյուրջյանը նշանակվելու թանգարանի տնօրեն, կամ էլ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ շատ էլ ճիշտ է վարվել Գյուրջյանը` ապականելով հայկական եկեղեցիները: Դրա համար էլ նաև թանգարանը ապականելու հնարավորություն է ընձեռվել տխրահռչակ այդ մարդուն: Ինչևէ, գաղտնիք չէ, որ մեր երկրում որոշումները շատ հաճախ ընդունվում են ոչ թե տրամաբանության արդյունքում, այլ ծանոթ-բարեկամների ազդեցությամբ: Եվ հենց դա է պատճառը, որ շատ չինովնիկներ, իրենց վեր դասելով օրենքից, երբեմն անդառնալի վնաս են հասցնում երկրին` մնալով անպատիժ: Դրա լավագույն օրինակը հենց Գագիկ Գյուրջյանն է, որը այդ լկտիկություններից հետո փաստորեն դեռ պետք է նոր պաշտոն ստանա: 168-jamԺամանակը եկել է «Եկել է ժամանակը` լուծելու Լեռնային Ղարաբաղի և Կովկասում բոլոր հակամարտությունները` հաշվի առնելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը»,- երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Չլուծված հարցերը մեր տարածաշրջանում խնդիրներ են առաջացնում, որոնց լուծումը շատ կարևոր է ամբողջ աշխարհի համար: Մեր նպատակն է հարևանների հետ պասիվ հարաբերությւոններից անցում կատարել ակտիվ համագործակցության: Դա խրախուսվում է մեր արևմտյան և արևելյան գործընկերների կողմից ու ընկալվում է որպես ներդրում խաղաղության համար պայքարում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Դրա կոնկրտ օրինակն է բանակցությունների շարունակական գործընթացը հարևան Հունաստանի հետ»,- ասել է Էրդողանը` հավելելով, թե իր «պտուղներն» է տալիս նաև վերջին ժամանակահատվածում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Հատկապես վերջին 7 տարիներին ամեն կերպ փորձում ենք լուծել խնդիրները մեր բոլոր հարևանների հետ: Շնորհիվ այն մոտեցման, որն արտահայտված է «ոչ մի խնդիր հարևանների հետ» քաղաքականությունում` Թուրքիան բարելավել է իր հարաբերությունները հարևան բոլոր երկրների հետ»,- ասել է Թուրքիայի վարչապետը: Օտարացե՞լ է «Ես կարծում էի, որ նախագահական ընտրությունների ու Մարտի 1-ի արդյունքում Սերժ Սարգսյանն օտարացել էր ՀՀ քաղաքացիներից, բայց հայ-թուրքական զարգացումներով էլ ավելի օտարացավ, նաև պետությանն է օտարացնում ամբողջ հայությունից: Սփյուռքահայությունն ամբողջ թափով լծվել էր Ցեղասպանության ճանաչման գործին, նա իր մի հայտարարությամբ այդ հզոր սփյուռքի ճանապարհը փակեց»,- թեթի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը: «Այս հարցի լուծումը Թուրքիային է պետք, մենք ենք վճարում: Օտարում ենք սփյուռքին, իսկ Հայաստանն առանց սփյուռքի հավասար է զրոյի»,- ավելացրել է նա: Hayoc-ashxarhԻսկ երկաթուղին արդեն պատրաստ է «Հարավկոսկասյան երկաթուղի» ընկերությունը ամբողջովին պատրաստ է Հայաստանի և Թուրքիայի սահմանների բացման դեպքում ընդամենը երկու օրվա ընթացքում շահագործել հայ-թուրքական երկաթգիծը: Այս մասին երեկ տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը: «Մեզ անհրաժեշտ է միայն քաղաքական որոշումը: Իսկ թե որքանով է պատրաստ հայ-թուրքական երկաթգծի շահագործմանը Թուրքիան, մենք տեղեկացված չենք»,- ավելացրել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter