Հայ-թուրքական հարաբերությունները կքննարկեն նաեւ մարզերում
Արտաշատ, Եղեգնաձոր,Սիսիան,Մարտունի, Հրազդան, Իջևան, Վանաձոր, Գյումրի, Արմավիր, Աշտարակ եւ Երևան քաղաքներում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը կանցկացվեն հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող քննարկումներ:
Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություններին վերաբերող քննարկումները նախաձեռնել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, Եվրասիա համագործակցության հիմնադրամի օժանդակությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել