HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նյու-Յորքում քննարկել են ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված հարցեր

Nalbandian-meets-OSCE_26.09Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը փոխանցում է, որ այսօր աշխատանքային այցով Նյու-Յորք ժամանեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ողջունելով Ռոբերտ Բրադկեի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նրա դիվանագիտական ծառայության տարիներին կուտակած մեծ փորձը եւ հմտությունը օգտակար կլինեն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված բանակցություններին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց եռանախագահների տարածաշրջան այցելության հնարավորությանը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպման կազմակերպման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter