HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչի՞ կարիք ունեն Արագածոտնի բնակիչները

Յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելությունը կատարում է մարզի տարածքներում: Սեպտեմբեր 10-ին մարզպետն այցելեց Ապարանի, 17-ին` Արագածի, 24-ին` Թալինի տարածաշրջաններ: Տեղերում ընդունելությունների կազմակերպումը նախընտրելի է այնքանով, որ հեռավոր համայնքների բնակիչները ոչ միշտ են հնարավորություն ունենում տասնյակ կիլոմետրեր կտրել եւ հասնել մարզկենտրոն` մասնակցելու մարզպետի մոտ ամեն ամենշաբաթյա ընդունելություններին: Ապարանի տարածքի բնակիչների ընդունելության օրը Ապարանի քաղաքապետարանում մարզպետը հանդիպեց նաեւ համայնքապետերին: Մարզպետը գյուղական համայնքների ղեկավարներին կարգադրեց, որ նրանք պատասխանատվությամբ մոտենան ինչպես մարզպետարանում, այնպես էլ տարածաշրջաններում կազմակերպվող քաղաքացիների ընդունելություններին եւ այդ մասին իրազեկեն բնակչությանը: Ապարանում ընդունելությանը մասնակցեց 32 քաղաքացի: Նրանցից 7-ը ուներ բնակարանի վերանորոգման կամ կառուցման խնդիր: Խնդրի լուծման հնարավոր տարբերակներ առաջարկվեց, որոնցից են` «Առաջ Հայաստան» կամ ԲԳՎ ծրագրերում բնակարանի կարիք ունեցողներին ընդգրկելը: Ընդունելություններին շատ էին հատկապես դրամական օգնության եւ բուժման համար դիմողները: Տարբեր բուհերի 7 շրջանավարտներ մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման հարցով: Նրանցից 2-ի դիմումը բավարարվեց, իսկ մյուսների դիմումները ուժի մեջ են եւ կբավարարվեն հնարավորության դեպքում: Գրեթե նույնաբովանդակ խնդիրներ ունեին Ծաղկահովիտի եւ Թալինի տարածաշրջանների բնակիչները: Գյուղացին կիսվեց կարկտահարված բերքի, անձրեւների ու ձմռան նախաշեմին առանց վառելիքի մնալու հոգսերից: Այստեղ էլ հերթագրվել էին 82 քաղաքացի: Երեք տարածաշրջաններում կայացած ընդունելությունների ժամանակ ընդհանուր առմամբ տրվել է 1 միլիոն 380 հազար դրամի օգնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter