HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Ինձ համար ավելի թանկ բան չկա, քան Հայաստանում տեսնել խելացի նոր սերունդ»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներին, «Մենք ենք տերը մեր անկախության» թեմայով շարադրության մրցույթի և «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի մրցանակակիրներին:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է առարկայական միջազգային օլիմպիադաներում հաղթողներին՝ ընդգծելով, որ նրանք ուղեցույց են դառնում իրենց շատ հասակակիցների, այդ թվում նաև՝ «Կենգուրու» մրցույթի հաղթողների համար:

«Ինձ համար ավելի թանկ բան չկա, քան Հայաստանում տեսնել խելացի նոր սերունդ: Համոզված եղեք, որ այս հանդիպումը ինձ համար էլ է շատ կարևոր: Ես ցանկանում եմ հնչեղություն հաղորդել ձեր լավ գործերին, որովհետև եթե մեր հասարակության յուրաքանչյուր անդամ իր գործը կատարի այնպես, ինչպես դուք եք կատարում, ապա մենք մի քանի քայլ արդեն առաջ կլինեինք այնտեղից, որտեղ հիմա ենք:

Ցանկանում եմ, որ ձեր հասակակիցները ձեզ այստեղ տեսնեն, որ նրանց մոտ ցանկություն առաջանա ձեզնից հետ չմնալու: Ցանկանում եմ, որ ձեր օրինակը լինի վարակիչ: Հիշո՞ւմ եք Պարույր Սևակի հայտնի խոսքերը. «Մարդիկ իրար առողջությամբ թող վարակեն»: Ես ցանկանում եմ, որ ձեր օրինակը լինի վարակիչ, որ մենք լավ իդեալներ կարողանանք ձևավորել, որովհետև, ցավոք, մեր հասարակության մեջ կան նաև վատ բարքեր, կան ոչ ճիշտ հասկացված իդեալներ, կան կեղծ հերոսներ, իսկ դրանք կարող են գայթակղիչ լինել անփորձ երիտասարդների համար:

Ցանկանում եմ, որ մեր հասարակության մեջ կարևորվեն կիրթ և մտածող մարդիկ՝ այնպիսին, ինչպիսին մեր շախմատիստներն են: Մենք ձեզ հետ միասին նաև պետք է պայքարենք այդպիսի հասարակության համար: Մենք ունենք շատ լավ երեխաներ, շատ լավ երիտասարդներ, որոնց դաստիարակման հիմնական հոգսը ընտանիքների վրա է, բայց մենք պետք է կարողանանք բարձրացնել նաև դպրոցի, արտադպրոցական հաստատությունների դերը: Անշուշտ, դուք ձեր ծնողների հպարտությունն եք, բայց միևնույն ժամանակ՝ նաև մեր հասարակության: Ձեր տաղանդը, ձեր ձիրքը մեր հասարակությանը շատ են անհրաժեշտ: Ապրեք: Շարունակեք նույն ոգով: Վստահ եղեք, որ տքնաջան աշխատանքը միշտ արդյունք է տալու»,-ասել է Սերժ Սարգսյանը:

«Մենք ենք տերը մեր անկախության» թեմայով շարադրության մրցույթի հաղթողներից մի քանիսը ցանկություն են հայտնել ՀՀ նախագահի համար հատվածներ ընթերցել իրենց շարադրություններից, իսկ 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադայի մրցանակակիր աշակերտներն իրենց տպավորություններն են ներկայացրել օլիմպիադայից:

Նախագահ Սերժ Սարգսյանը նվերներ է հանձնել 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներին: Հանդիպման բոլոր մյուս մասնակիցները հուշանվերներ են ստացել:

2011թ. միջազգային առարկայական օլիմպիադայի հաղթողներին և ՀՀ 20-ամյակին նվիրված «Մենք ենք տերը մեր անկախության» թեմայով շարադրության մրցույթի մրցանակակիրներին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնել է խրախուսական շնորհակալագրեր:

«Կենգուրու-2011» մրցույթի միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի բացարձակ հաղթող Արաքսի Գասպարյանը պարգևատրվել է ոսկե մեդալով և հավաստագրով, իսկ յուրաքանչյուր մարզում և տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտները՝ հավաստագրերով:

Երեխաներին հրաժեշտ տալուց հետո Սերժ Սարգսյանը դուրս է եկել ՀՀ նախագահի նստավայրից և շնորհավորել ու շնորհակալություն հայտնել նստավայրի մոտ հանդիպման մասնակից երեխաներին սպասող ծնողներին և ուսուցիչներին: «Ինձ համար ամենակարևոր հաղթանակը գիտելիքով ձեռք բերված հաղթանակն է»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ նախագահի հետ լուսանկարվելուց հետո երեխաները շրջայց են կատարել նրա նստավայրում:

Մեկնաբանություններ (1)

Arsen
Ampagorgor barer, shat lava sakayn xelaci ev krtvac eritasardner mecacnelu hamar nax petq e aynpes anel vor ayd eritasardnery chhiastapven petutyunic vortex aprum en, isk aysor Hayastanum aprox eritasardy amen qaylapoxin handipuma kasharakerutyan, sti u kexci: El inch intelektual eritasardi masin kareli e xosel erb eritasardnery` krtvac eritasardnery, chen cankanum aprel irenc erkrum qani vor tesnum en vor giteliqy chi gnahatvum: Petakan ashaxatanqi hamar mrcuytner en kazmakerpvum mardik handznum en ancnum en heto voroshum en vor iqny inch inch paymanneric elnelov npatakaharmar chi u ashxatanqi e ancnum ayn mardy ov naxoroq giter tomseri patasxannery bayc pastaci tvyal ashxatanqic voch giteliq chuni: Xndrum em paron naxagah mi hat petakan marminnerum ashxatoxneri giteliqnerin nayeq eli: Tntesakan hancagorcutyunneri dem payqarox qnnichi mardun harcaqnnuma u harkayin orenqneric vochinch chgiti u inqy iravunq uni tntesakan hancagorcutyunner qnnelu: mi xoseq giteliqneri gnahatelu masin qani der da Hayastanum chka

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter