HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրում է սփյուռքի մի մասին

Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրեց այն սփյուռքահայ կազմակերպություններին, որոնք մարտի 1-ի իրադարձություններից հետո իրենց բողոքի ձայնը չեն արտահայտել` Հայաստանում տիրող անարդարությունների վերաբերյալ: «Եթե սփյուռքը ճիշտ արձագանքեր 2008 թվականի նախագահական ընտրություններին, մարտի 1-ին իրադարձություններին, չհանդուրժեր երկրում տիրող անարդարությունները, Հայաստանի իշխանություններն այսքան  անպատասխանատու չէին կարող լինել - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: -Ընդհակառակը, այդ պայմաններում եղան սփյուռքի այնպիսի կազմակերպություններ, որոնք պաշտպանեցին, աջակցեցին Հայաստանի մարդասպան իշխանություններին: Ի՞նչ ակնկալիքով եւ ի՞նչ ստացան դրա դիմաց: Ստացան այն, ինչ ստացան այսօր»: Սոցիալ Դեմոկրատ հնչակյան կուսակցության այսօրվա համագումարի ժամանակ առաջին նախագահն ասաց, որ ինքը սփյուռքին կոչ չի անում խառնվել Հայաստանի ներքին խնդիրներին, սակայն կարծում է, որ նրանք իրենց դիրքորոշումը պիտի հայտնեն Հայաստանում տիրող մտահոգիչ երեւույթների վերաբերյալ: Լեւոն Տեր-Պետրոսյաին խոսքով` եթե բոլորը չհասկանան, որ իշխանության  կոռումպացված չլինելն ու օրենքի գերակայությունն է մեզ հնարավարություն տալու դիմակայել ժամանակի մարտահրավերիներին, ապա «մենք կմնանք խակ, ոչ հասուն հասարակություն»: «Մեր համագործակցությունը Հնչակյան կուսակցության հետ շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ մենք հասնենք մեր բոլոր նպատակներին»,- հայտարարեց ՀԱԿ-ի առաջնորդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter