Սեպտեմբերի 3-ը, 10-ը և 17-ը Երևանում համաքաղաքային շաբաթօրյակի օրեր են
Սեպտեմբերի 3-ը, 10-ը և 17-ը հայտարարված են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր: Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մաքրման ու բարեկարգման աշխատանքներում ներգրավել պետական և հասարակական կազմակերպություններին, բիզնես կառույցներին, առողջապահական, մշակույթի և ուսումնական հաստատություններին, համատիրություններին:
«Շատ կարևոր է բոլորի ակտիվ մասնակցությունը համաքաղաքային այս միջոցառումներին»,- քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Կարեն Կարապետյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել