HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Ավետյանի դեմ քրեկան գործ հարուցած քննիչը ձերբակալված է

28-09_Vahe-AvetyanԽնդրում եմ հրապարակել նամակս թերթում, ոստիկանության Աջափնյակի, Նոր Նորքի բաժանմունքներ, գլխավոր ոստիկան, գլխավոր դատախազ, արդարադատության նախարար, մարդու իրավունքի պաշտպան աշխատող պարոններին ուղարկել պատճեները։ Ըստ նրանց օրենսդրության լրատվական աղբյուրներում հրապարակված տեքստը իրավաբանական հիմք է օպերատիվ գործունեության սկսման համար:

Ձեր օգնությամբ ցանկություն ունեմ պահանջելու վերոհիշյալ պարոններից դադարեցնել անմիջապես իմ դեմ քրեական հետապնդումն ու փնտրման հրամանը, որովհետև իմ դեմ գործ զեղծած քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Բաբկեն Մարտոյանը ձերբակալվել է, քրեական գործեր զեղծելու մեղադրանքով: Հայտարարում եմ, որ իմ դեմ հարուցած գործը նույն կերպ զեղծած է, ու ես պարտավոր չեմ ակնթարթ անգամ անցկացնել ոչ միայն բանտում, այլ անգամ ոստիկանության մեկուսարանում: Հայտարարում եմ, որ զեղծ քրեական գործը խոչընդոտել է Հայաստանում հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվելուս, ինչպես նաև հասցրել ինձ տնտեսական ու բարոյական վնաս, ինչի հատուցումը ստանալու գործով կարիք ունեմ անմիջապես զբաղվելու հայրենիք վերադառնալուն պես։ Ես անգամ կհամաձայնեմ կանխման միջոցի փոփոխմանը, կվերադառնամ անմիջապես, կհանդիպեմ ազատ պայմաններում քննիչների հետ ու կպատասխանեմ նրանց բոլոր հարցերին այնքան ժամանակ, որքան կարիք կունենան, բայց դրա համար պարտադիր չէ, որ նստեմ բանտում հանցագործի քմահաճույքով:

Վահե Ավետյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter