Կոմիտաս Վարդապետի նամականին
Սարգիս Խաչենց եւ Փրինթինֆո հրատարակչությունները համատեղ հրատարակել են Կոմիտասի նամակների ժողովածուն, որը հրատարակության է պատրաստել Գուրգեն Գասպարյանը: Այն պարունակում է Կոմիտասի գրած 184 եւ ստացած 37 նամակ եւ մինչեւ այժմ հրապարակված նամականիներից ամենաընդգրկունն է: Այստեղ ընթերցողը կգտնի Կոմիտասի նամակները Հովհաննես Թումանյանին, Մաղաքիա Օրմանյանին, Արշակ Չոպանյանին, Մարգարիտ Բաբայանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Սպիրիդոն Մելիքյանին, Սիրանույշին եւ ուրիշների:
Այս ժողովածուն Կոմիտասի նամակագրական ժառանգության նախորդ հրատարակություններից առանձնանում է ոչ միայն ընդգրկված նամակների քանակությամբ, այլեւ յուրաքանչյուր նամակին վերաբերող ճշգրտված տեղեկություններով եւ մանրամասն ծանոթագրություններով:
Գրքի ներածությունից իմանում ենք, որ կազմողը նաեւ կատարել է մանրակրկիտ բնագրագիտական աշխատանք, որի շնորհիվ սրբագրվել են նախորդ հրատարակություններում տեղ գտած բազմաթիվ աղավաղումներ, բնագրի սխալ ընթերցումներ եւ բացթողումներ:
Նամականին Երաժշտական մատենաշարի երրորդ գիրքն է, որը հաջորդում է Կոմիտաս Վարդապետի ուսումնասիրությունների եւ հոդվածների երկհատորյակին. Գիրք Ա (2005) եւ Գիրք Բ (2007):
Սպասվում է մատենաշարի չորրորդ գիրքը՝ «Կոմիտասը ժամանակակիցների հուշերում եւ վկայություններում»:
Գրքերը կարելի է ձեռք բերել Երեւանի գրախանութներում, ինչպես նաեւ Փրինթինֆո հրատարակչությունում՝ հրատարակչական գնով (հեռ. 37410 46 53 80):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել