HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչինչ չունեցող Անտառաշենը

28_09-antarashenԱնտառաշենը Վանաձոր քաղաքի մերձակա գյուղերից է, բայց մարզկենտրոնին մոտ գտնվելն ամենեւին էլ դրականորեն չի անդրադառնում գյուղի կյանքի վրա: Թեեւ գյուղը Վանաձորից մոտ 21 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, սակայն անտառաշենցին քաղաք հասնելու համար ստիպված է ոտքով 6 կմ ճանապարհ կտրել-անցնել՝ մինչեւ Լերմոնտովո գյուղ ու այնտեղ սպասել Լերմոնտովո-Վանաձոր ավտոբուսին:

99 տնտեսություն ունեցող գյուղի խնդիրներն ու դժվարություններն ավելի շատ են, քան դրանց լուծման հնարավորությունները: Համայնքապետն ասում է, թե սեփական միջոցներն այնքան սուղ են, որ հնարավոր չէ լուծել ավտոբուսի, վառելիքի ու համայնքային կարեւորագույն հարցերը: Սեփական եկամուտներն այս տարի կազմել են 500.000 դրամ: Համայնքի բյուջեն 4 անգամ փոքր է պետության հատկացրած հավելավճարից՝ 2 մլն դրամ է այս տարվա հավելավճարը, որով վարձատրում են 5 հոգանոց աշխատակազմին: Գյուղից դուրս գալու այլընտրանքը համագյուղացու սեփական ավտոբուսն է. շաբաթական երկու անգամ համագյուղացու ավտոբուսով կաթը հասցնում են քաղաք՝ «երկու կոպեկ աշխատելու, ու եթե դա էլ չլինի, չգիտեմ, թե մեր վիճակը ոնց կլինի»,- ասում է համայնքապետ Վլադիմիր Ասլանյանը: Նրա ասելով` սեփական եկամուտներով հնարավոր չէ պահել անգամ «դպրոցական» ավտոբուսը: Գյուղի ավելի քան 30 աշակերտ Լերմոնտովոյում է դպրոց հաճախում: Աշակերտների թիվը չի բավարարում սեփական ուսումնական հաստատություն ունենալու համար, այդ իսկ պատճառով ամեն առավոտ կրթություն ստանալու ձգտմամբ աշակերտներն Անտառաշենից Լերմենտովո տանող 6 կիլոմետրանոց ճամփան կտրում-անցնում են՝ մի քանի ժամից նորից բռնելով ետդարձի ճամփան: 28_09-child«Երեխեքը մի կերպ տեղ են հասնում, ժամուկես սպասում, որ տաքանան ու նորից հետ գալիս»,- ասում է համայնքապետը: Վերջինս այս խնդիրը լուծելու համար համայնքի միջոցներով ավտոբուս էր գնել, բայց այս փոխադրամիջոցն այդպես էլ տեղից չի շարժվել. միջոցներ չունեն ոգչ վարորդ պահելու, ոգչ վառելիք գնելու համար: «Չենք կարողանում ավտոբուսին վճարել, չենք կարողանում վարորդ ընդունել, բենզինի հարց լուծել: Էս եղանակներին կարողանում են գնան-գան երեխեքը, բայց ձմռանը չեն կարողանում»,- ցավով նշում է համայնքապետը: Համայնքապետարանում հաշվարկել են, որ եթե ոչ ամռան ու գարնան օրերին, ապա գոնե ձմռան օրերին ավտոբուսով աշակերտներին տեղափոխելը մինչեւ 700 հազար դրամ կարժենա: Համայնքապետ Ասլանյանն ասում է, թե դիմել է տարածաշրջանի պատգամավոր, հանրապետական Կարեն Սարիբեկյանին ու սպասում են նրա աջակցությանը: Անտառաշենի խնդիրները նման են Լոռիի մնացած գյուղական բնակավայրերի խնդիրներին. մի համայնքում ջուր չկա, մյուսում` գազ, մեկ այլ համայնքի էլ սակավահող տարածքներ են բաժին ընկել: Բայց այս գյուղը մնացած բնակավայրերից տարբերվում է իր խնդիրների երկար շարքով. գյուղում ոչինչ չկա` ոգչ դպրոց, ոգչ մանկապարտեզ, ոգչ խանութ, ոգչ գազամատակարարում, ոգչ գյուղատնտեսական տեխնիկա, ոգչ բերրի հողեր, ոգչ էլ խիտ անտառներ: Թեեւ ժամանակին գյուղը շրջապատված էր անտառով, սակայն այն հատվեց էներգետիկ ճգնաժամի տարիներին: ««Մենք ենք մեր սարերում» խպոտը ո՞նց են հնձում՝ գերանդիով, մենք էլ նրանց օրի ենք»,-ասում է համայնքապետի տեղակալ Սամվել Ղումաշյանը: 28_09-ladoԱնտառաշենցի Լադո Առուստամյանը պատմում է իրենց դժվար գյուղական կյանքից. «Շաբաթը 2 անգամ ավտոբուսը գնում ա, ով կաթն ա տանում` մակարոն ա ուզում, շակալադ ա ուզում, առնում ա, մեկ էլ պիտի սպասի ավտոբուսի հաջորդ օրվան, որ գնա, մի բան առնի, չնայած հնարավորություն էլ չկա միանգամից առեւտուր անելու»: Կնոջ հետ բնակվող ծերունին բողոքում է գյուղի տխուր կյանքից ու երիտասարդների անհեռանկար գյուղական ապագայից. «Սրանից դժվարը որտե՞ղ ա: Կտրված գյուղ ա, աշխատանք չկա, ես հլա թոշակ եմ ստանում, բա ջահել տղե՞րքը, ոչ մի գործ չկա: Սովից տանը նստած են»: «Երբ երեխան քաղցրավենիք է ուզում, ի՞նչ եք անում»,- հարցիս Քրիստինե Խառատյանը պատասխանում է` «գնում ենք Լերմոնտովո»: Նրա երեխան եւս մի քանի տարի հետո կբռնի դպրոցի երկար ու դժվարին ճամփան: Անտառաշենցի Լենա Բաղդասարյանը երանությամբ է հիշում խորհրդային տարիները, երբ «հատուկ ավտոբուս կար, առավոտը տանում էր երեխեքին, կեսօրին` ետ բերում»: Անտառաշենի «փոստը» եւս հարեւան Լերմոնտովոյում է: Համայնքապետը հիշում է, որ մի քանի տարի առաջ այստեղ եւս փոստային ծառայություններ ներդրեցին, բայց «ծախս ա, չեն դնում»՝ նորից մնացին Լերմոնտովոյի փոստի հույսին: «Էդ ընտրություններով մեզ են խաբում, մենք էլ` ժողովրդին: Ասում են` գազը կքաշենք, ավտոբուսի հարցը կլուծենք, ճանապարհները կսարքենք, հենց ընտրությունը վերջացավ` վերջ: Արդեն հավատ չի մնացել ժողովրդի մոտ»,- պատմում է համայնքապետ Վ. Ասլանյանը` շեշտելով, որ ընտրությունից-ընտրություն Անտառաշենը հիշող թեկնածուներն այդպես էլ գյուղում խնդիր չեն լուծել: Թեեւ այս գյուղում խնդիրները շատ են ու բազմազան, բայց անտառաշենցիները պարտաճանաչ վճարում են հարկերը: Համայնքապետը բացատրում է, որ անցած վեց ամիսներին հարկերի հավաքագրումը հասել է 100%-ի, սակայն առանձին բնակչի հաշվով այն փոքր գումար է կազմում: Այդ է պատճառը, որ ընդհանուր ցուցանիշը բարձր է, բայց ամբողջական գումարը քիչ՝ կես մլն դրամ: Այս գումարն էլ հազիվ բավականացնում է համայնքապետարանի մանր-մունր հարցերը լուծելուն. օրինակ` տրակտոր են գնել, որպեսզի գյուղի ճանապարհները չմնան ձյան հաստ շերտի տակ: Սոցիալական օգնությունների համար բյուջեում նշված գումար չկա, ավելի շուտ` տեղական բյուջեն նման հնարավորություն չունի: Աշխարհից կտրված ու մոռացված Անտառաշենում ժողովրդավարությունից ու նման արժեքներից խոսելն ավելորդ է: «Գրասենյակային աշխատանքների համար էլ թուղթ չունենք, էլ ի՞նչ ավագանու որոշումներ, ի՞նչ հրապարակայնություն»,- զարմանում է համայնքապետը: Համայնքապետարանի շենքը կիսավեր տուն է հիշեցնում. ոգչ ցուցանակ կա համայնքապետարանի մասին վկայող, ոգչ ավագանու որոշման պատճեններն են երեւում, ոգչ հայտարարություններն են այստեղ աչք զարնում: Սակավահող Անտառաշենում մարդիկ ապրում են առօրյա հոգսերով՝ գոյատեւելով անասնապահությամբ, կարտոֆիլով ու կաղամբով: «Եթե մի երկու կով չպահեն, եթե կաթն էլ չլինի, չգիտեմ, թե ինչ կլինի, մեզ մոտ նոր շոր հագնել չկա»,- համայնքապետ Ասլանյանն այսպես է նկարագրում անտառաշենցու հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter