HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մշակույթի տունն ու մանկապարտեզը ավերակ են, համայնքապետարանի շենքը՝ վերանորոգված

28_09-mshakuyti-tun Արագածոտնի մարզի Բյուրական գյուղը բարձր լեռնային համայնք է: Գյուղն ունի շուրջ 5000 բնակիչ, սակայն բնակիչները գյուղում զբաղմունքի ոչ մի միջոց չունեն: Բյուրականի գյուղապետ Հրաչյա Ավագյանի ասելով` 1997 թվականին գյուղի մշակույթի տունը Մշակույթի նախարարությունը հանձնել է Բյուրականի համայնքապետարանին, սակայն` քանդված, ավերված վիճակում: «Խիստ անհրաժեշտություն կա, որ շենքը վերանորոգվի: Դիմել ենք տարբեր վերադաս ատյանների, որ շենքի վերանորոգման աշխատանքները կատարվեն, սակայն մինչ օրս հարցին լուծում չի տրվել: Մեր նախկին մարզպետին շատ ենք դիմել, ոչինչ չի արել, հույս ունենք, որ նոր մարզպետը ինչ-որ մի բան կանի: Մասնագետներ ենք հրավիրել, եկել նայել են ու ասել, որ այդ շենքում աշխատելը խիստ վտանգավոր է»,- ավելացրեց Հ. Ավագյանը: Վթարային է նաեւ Բյուրականի մանկապարտեզի շենքը: Ձմռան ամիսներին դադարեցվում է մանկապարտեզի գործունեությունը, որովհետեւ շենքը չի ջեռուցվում: Համայնքապետի խոսքերով` մանկապարտեզի համար նույնպես դիմել է տարբեր կառույցների, որ օգնեն եւ շենքի վերանորոգումն ընդգրկվի ինչ-որ ծրագրերում: Նշենք, որ մանկապարտեզ են հաճախում 80-ից ավել երեխա: Թեեւ մշակույթի տունն ու մանկապարտեզը ավերակ վիճակում են, բայց գյուղապետը համայնքի բյուջեի հաշվին այս տարի կապիտալ վերանորոգել է համայնքապետարանի շենքը: 28_09-h_avagyan«Գյուղապետարանի շենքի վերանորոգումը նախատեսված էր մեր քառամյա ծրագրով: Վերանորոգումն այս տարի է արվել եւ տեսնում եք, թե ինչ որակյալ աշխատանք է կատարվել: Նախատեսված էր 22.5 միլիոն դրամ, սակայն աշխատանքները կատարել ենք 19.7 միլիոն դրամի սահմաններում»,-նշեց գյուղապետը: «Իսկ ավելի նպատակահարմար չէ՞ր այդ գումարով վերանորոգել մշակույթի տունը կամ մանկապարտեզի շենքը»,-հարցրի Հ. Ավագյանը: 28_09-byurakan_gyuxapetaran «Որովհետեւ գյուղապետարանի շենքն էլ բարվոք վիճակում չէր, եթե շենքը չվերանորոգեինք` նույն վիճակին կարժանանար, ինչ մշակույթի  տան շենքը»,-հավելեց համայնքապետը: Բյուրականցիները դժգոհում էին նաեւ, որ Հրաչյա Ավագյանին չեն կարողանում «բռնացնել» գյուղապետարանում եւ օրեր է տեւում մինչեւ տեղեկանք են վերցնում: «Ընդհանրապես այդպիսի դեպքեր Բյուրականում չի արձանագրվել: Ես աշխատում եմ արդեն 25 տարուց ավելի, եւ ոչ մի անգամ տեղեկանքի համար խնդիր չի առաջացել: Դե գիտեք ինչ կա, գյուղապետը նրա համար չի, որ անընդհատ գա նստի իր սենյակում ու ասի ես ներկա եմ: Դեմ չեմ, ժամը 12-ից հետո հնարավոր է մարդ չլինի, որովհետեւ չենք կարող ձեռքներս ծալենք նստենք: Մենք ունենք աշխատանքի գրաֆիկ եւ ամեն օր ժամը 9-12-ը գյուղապետարանում ենք լինում,  հետո իջնում ենք ներքեւ` հարցերը լուծելու համար: Հնարավոր է մեզ չուզող մարդիկ լինեն ու խոսեն»,-արդարացավ գյուղապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter