HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրանյութ բջջային հեռախոսում

«Սույն թվականի սեպտեմբերի 26-ին Քրեակատարողական ծառայության կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետում ստուգման է ենթարկվել անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդ. սերժանտ Անդրանիկ Սարգսի Ասլանյանը: Ստուգման արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է թմրանյութանման զանգված և թաքցրած բջջային հեռախոս»,-նշված է Արդադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի տարածած մամուլի հաղորդագրության մեջ: Պարզվել է, որ նշված թմրանյութանման զանգվածը «Սուբուտեքս» տեսակի թմրամիջոց է: Ա. Ասլանյանը թմրամիջոցը ստացել է դեռևս չպարզված անձից և այն պետք է փոխանցեր նույն հիմնարկի դատապարտյալ Կարեն Պետրոսյանին: Իսկ բջջային հեռախոսը պատրաստվել է հանձնել ցմահ ազատազրկման դատապարտված Ալիկ Գրիգորյանին: Փաստի կապակցությամբ ստեղծվել են նյութեր, նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter