HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիմել ենք Սերժ Սարգսյանին` նախաստորագրված արձանագրությունները դնել հանրային հանրաքվեի»,-ասում է Ստեփան Սաֆարյանը

28_09-s_safaryanՀայաստանում այսօր ամենաքննարկվող և արդիական  թեման թերևս  շարունակում է մնալ  հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները: Այսօր «Փաստարկ» ակումբում թեմայի շուրջ կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության  ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Անիմաստ է այս աշնան ընթացքում Եվրախորհրդի կամ  եվրոպական կառույցներից սպասել, որ  նրանք կանդրադառնան Հայաստանի  և Թուրքիայի ժողովրդավարացմանը և նեքին հարցերին: Մեր այդ կանխատեսումն իրականություն դարձավ, երբ Եվրախորհուրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը ողջունեց հայ-թուրքական նախաստորագրված  արձանագրությունները և երկկողմանի  հարաբերությունների բարելավումը»,-ասաց Ս.Սաֆարյանը: Նման վերաբերմունքը  պրն.Սաֆարյանի կարծիքով ապացուցում է այն փաստը,որ  մինչ հայ հասարակությանը պարզ կդառնային նախաստորագրված արձանագրությունները, Եվրոպան   արդեն իսկ որոշակի ձևեր  էր փնտրում ինչ-որ մի պահի վերջակետ դնելու Հայաստանի հանրապետության  կողմից պարտավորությունների կատարման հատուկ մոնիտորինգին,ինչը արվեց ամիսներ առաջ: Այն, որ մի շարք  եվրոպական կառույցների ղեկավարներ համամիտ են ԱՄՆ-ի և ՌԴ-ի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման  ուղղված քաղաքականությանն, պրն Սաֆարյանի կարծիքով պատահական չէ: Ամենատարբեր պաշտոնյաների այցերն  ուղղակի փորձ է` թույլ չտալ երկու կողմերին ետքայլ կատարել: «Չեմ բացառում նաև այն ,որ հենց ստորագրման պահին երկու կողմերին կուղեկցեն բարձրաստիճան պաշտոնյանններ: Իսկ մեթոդաբանությունն կլինի այն ,որ անկասկած որևէ խիստ բարձրաստիճան պաշտոնյա անպայման կնքահայրը կլինի այս ստորագրված արձանագրությունների վավերացմանը»,-ասաց Ս.Սաֆարյանը: Դժգոհ լիելով նախաստորագրված արձանագրությունների շուրջ քննակումներից`«Ժառանգություն» կուսակցությունը  նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս օգտվելով Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքից, մինչև արձանագրությունների վերջնական ստորագրումը, արդեն իսկ ներկայացնելով  գործի քննություն պահանջ և հանրաքվեի անցկացում: Չնայած  Ս.Սաֆարյանը խոստովանում է, որ դա այն  եզակի դիմումն է, որի հետ «Ժառանգություն» շատ քիչ հույսեր է կապում: «Լավագույն դեպքում պատասխանը բացասկան կլինի, վատագույն դեպքում` ինչպես միշտ լռություն»,- ասաց պրն Սաֆարյանը: Ինչ վերաբերում է նախաստորգրված արձանագրություններում առկա քողարկված նախապայմաններին, ապա պրն.Սաֆարյանը տարօրինակ է համարում այն,որ եթե իրականում ընդդիմության մատնանշած քողարկված նախապայմաններ չկան,ապա ինչու է իշխանությունը համառորեն հրաժարվում այդ դրույթները արձանագրություններից հանել: Անդրադառնալով Սերժ Սարգասյնի արտասահմանյան շրջագայությանն`Ս.Սաֆարյանը այն համարեց խայտառակ ուշացած  քայլ, որի միակ նպատակը Սփյուռքի աջակցության իմիտացիա ստեղծելն է: Վերջում պատասխանելով  լրագրողի այն հարցին,թե ճիշտ է արդյոք, որ Ռաֆի Հովհաննիսյանը որոշել է ետ վերցնել մանդատից հրաժարվելու իր դիմումը,պրն Սաֆարյանն ասաց.որ ինքը իրավասու չէ ինչ -որ մեկնաբանություն տալ: Այնուամենայնիվ, խոսքի մեջ Ս.Սաֆարյանը այդ ինֆորմացիան որակեց որպես լրագրողների կողմից հորինված: Քնար Բաբայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter