HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Երբվանի՞ց է մահացած մարդը լիազորագիր տալիս»

28_09-b_hakobyanԱյսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Նաիրա Գրիգորյանի,  շարունակվեց Բաղդասար Հակոբյանի հայցի քննությունն` ընդդեմ Սամսոն Հակոբյանի, Վահան Խաչատուրյանի եւ Վաղարշապատի տարածքային նոտար Վ. Ղարիբյանի` ըստ օրենքի ժառանգության վկայագիրը, առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու եւ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին: Հիշեցնենք, որ 1999-2005 թթ. Ակնաշենի համայնքապետ Կամո Մարտիրոսյանը մի քանի կեղծ տեղեկանքներ է տրամադրել որի արդյունքում Բաղդասար Հակոբյանին մահացած են ճանաչել եւ գնել են նրա տունը (Տես նաեւ՝ Քաղաքացուն մահացած են ճանաչել ու գնել նրա տունը):

Տունը գնել է կեղծ տեղեկանքներ վերցնելու հարցոմ շահագրգռված Սամսոն Հակոբյանը եւ կարճ ժամանակ հետո վաճառել ընկերոջը` Վահան Խաչատուրյանը: Նշենք, որ Սամսոն Հակոբյանը Բաղդասար Հակոբյանի հարեւանն է: Նիստում Վահան Խաչատուրյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասոյանն այսօր գրավոր միջնորդություն ներկայացրեց հայցի նկատմամբ կիրառել հայցային վաղեմություն, քանի որ 3 տարվա ընթացքում չի դիմել դատարան` իրավունքները պաշտպանելու համար: Բաղդասար Հակոբյանն առարկեց միջնորդությանը ասելով, որ ինքը տան առուվաճառքի մասին իմացել է 2006 թվականին, իսկ դատական գործընթացները սկսվել են 2008-ին: Դատավոր Ն. Գրիգորյանն ասաց, որ  միջնորդությանը կանդրադառնա հետո, սակայն այդպես էլ  չանդրադարձավ: Իհարկե, այդպես էլ պարզ չդարձավ` միջնորդությունն ընդունվեց, թե ոչ, քանի որ դատաքննությունն ավարտվեց եւ դատավորը հեռացավ խորհրդակցության սենյակ: Բաղդասար Հակոբյանը պահանջեց նաեւ այն լիազորագրի պատճենը, որով Է. Ասոյանը լիազորվել է դատարանում պաշտպանել Վ. Խաչատուրյանի շահերը: Պատճենն այդպես էլ չտրամադրվեց, իսկ դատավորն էլ որեւէ քայլ չարեց, որպեսզի լիազորագրի պատճենը տրվի կողմին: «Իմ տեղեկություններով Վահանը արդեն 6 ամիս մահացել է եւ նա չէր կարող լիազորագիր տալ: Այդ լիազորագիրը կեղծ է: Այդ երբվանի՞ց է մահացած մարդը լիազորագիր տալիս»,-«Հետքին» ասաց Բաղդասար Հակոբյանը: Ուշագրավ մի բան եւս: Դատավոր Նաիրա Գրիգորյանը միշտ նստած է լինում երբ կողմերը մտնում են դատարանի դահլիճ եւ երբեւէ չի հնչում «ոտքի դատարանն է գալիս» արտահայտությունը: Վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 12-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter