
Երիտասարդները մաքրեցին Հայկ Նահապետի արձանը
Երեկ մոտ 25 երիտասարդ մաքրեց Հայկ Նահապետի արձանը: Աշխատանքներին ակտիվ մասնակցեց նաև Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ օրերս մի խումբ երիտասարդներ Ֆեյսբուք սոցիալական ցանցի և ԶԼՄ-ների միջոցով կոչ էին արել միանալ իրենց և մաքրել Հայկ Նահապետի արձանը:
Ակցիային աջակցել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը՝ տրամադրելով տեխնիկա և գործիքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել