Թեկնածությունը հանել է
Ինչպես հայտնի է, Երևանի թիվ 8 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածուներ առաջադրվել էին երեքը` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` Լֆիկ Սամոյի քրոջ փեսան` Կորյուն Նահապետյանը:

Երեկ տեղեկացանք, որ Հակոբ Հակոբյանը հանել է իր թեկնածությունը, ինչը նշանակում է, որ վերջինս հրաժարվում է հետագա պայքարից` ըստ էության Մալաթիա-Սեբաստիա համայնքը վերջնականապես թողնելով բացառապես Լֆիկ Սամոյին ու նրա հարազատներին:
Թե ինչով է պայմնավորված Հակոբյանի այս որոշումը` երեկ ճշտել չհաջողվեց, քանի որ Հակոբյանը այդպես էլ չպատասխանեց թերթի հեռախոսազանգերին:
Կբարիշեն հարսանիքին
«ՉԻ» աղբյուրները փոխանցում են, որ հոկտեմբերի 16-ին վերջապես կայանալու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքը:
Հարսանիքի քավորը լինելու է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, Հովիկ Աբրահամյանի հետ ոչ այնքան ջերմ հարաբերություններ ուներ: Բայց Հովիկ Աբրահամյանը, լինելով մարդկանց հետ մտերմանալու մեծ վարպետ, որոշել է այնպիսի առիթով «լավանալ» Կարեն Կարապետյանի հետ, որ նրանց բաժանումը գրեթե անհնար լինի: Մոտ մեկ ամիս հետո նրանք արդեն կլինեն քավոր-սանիկ:
Իսկ ինչ վերաբերում է նորապսակներին, ապա նրանք, ըստ տեղեկությունների, բնակվելու են «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հայոց խորհրդարանի շենքի նմանությամբ կառուցվող նոր տանը:
Պարտադրող կապեր չկան, կան նպաստող գործոններ
Ամերիկացի փորձագետ, Միացյալ Նահանգների արտաքին կապերի գծով խորհրդի մշտական անդամ Ժիրի Վալենտան երեկ` «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով թերթի հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը արդյոք պայմանավորված չէ՞ ղարաբաղյան հարցի կարգավորմամբ, ասաց.
«Ես Ադրբեջանում էի, և գիտեմ, որ ադրբեջանցիներին դուր չեն գալիս հայ-թուրքական հարաբերությունները, թեև հիմա դրա մասին իրենք բարձրաձայն խոսել չեն ուզում: Նրանք վախենում են: Դա մի հարց է, որ շատ ասպեկտներ ունի: Իսկ քաղաքականության մեջ երբեք պարտադրող կապեր չկան, որովհետև դրանք կարող են խնդիրների լուծման համատեքստում իրար նպաստող գործոններ լինել»:
Ռեյտինգի համար պայքարը թեժ է
Հեռուստաընկերությունների միջև ծավալվող հակամարտությունները մեզանում արտառոց ձևերի ու չափերի են հասնում: Ռեյտինգով առաջին և երկրորդ տեղերն իրար մեջ բաժանող «Արմենիան» ու «Շանթն» այնպիսի կատաղի ատելություն են տածում միմյանց հանդեպ, որ եթե որևէ անձ երևում է մյուսի եթերում, ապա մյուսի եթերն ավտոմատ փակվում է նրա առաջ:
Այս երկու ալիքները շարունակ փորձում են իրարից հաղորդումներ ու հաղորդավարներ խլել: Բնականաբար, հաղթում է նա, ով ավելի շատ փող է առաջարկում: Այժմ, օրինակ, «Արմենիան» փորձում է «32 ատամի» տղաներին «Շանթից» տանել իր մոտ:
Հատկապես սուր է ռեյտինգային պատերազմը սերիալների միջև: «Շանթի» «Վերվարածների» և «Որոգայթի» փառքը հանգիստ չի տալիս «Արմենիային», և նա ամեն ինչ անում է իր «Կյանքի գինը» և «Էմիգրանտները» «ռասկրուտկա» անելու համար:
Օրերս «Արմենիայում» ցնծում էին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պահանջով փակվել է «Շանթի» «Բանակում» սերիալը: Ըստ որոշ լուրերի` նախագահականից պահանջել են կրիմինալն ու ժարգոնը հունվարից վերացնել եթերից:
Հայ-թուրքական հարաբերությունները եղել են նաև Քլինթոն-Դավութօղլու հանդիպման օրակարգի առաջնահերթ խնդիրը
Դա խոսում է այդ հարաբերություններում ամերիկյան գործոնը շրջանցելու Թուրքիայի հնարավորությունների սահմանափակվածության մասին
Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ:
«Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել էր նրա և Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը: Տրամաբանական է, որ թուրքական մամուլն էլ լուսաբաներ Քլինթոն-Դավութօղլու հանդիպումը, որին, բացի թուրք և ամերիկացի լրագրողներից, ուշադիր հետևել են նաև հայկական մամուլի ներկայացուցիչները:
Հիլարի Քլինթոնի և Ահմեդ Դավութօղլուի հանդիպմանը նույն օրը արձագանքեցին թուրքական հանրային հեռուստաընկերոթյունն ու կիսապաշտոնական «Անադոլու» գործակալությունը: Դրանց օրինակին հաջորդ օրը հետևեցին կենտրոնական թերթերը:
«Զամանը», վկայակոչելով արտգործնախարար Դավութօղլուին, նշում է, որ հանդիպման օրակարգում եղել է հինգ գլխավոր հարց` հետևյալ հաջորդականութամբ. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը, Կիպրոսի հիմնահարցը, ահաբեկչության դեմ պայքարը (խոսքը PKK-ի մասին է), Բոսնիա-Հերցոգովինայի քաղաքական զարգացումներն ու Իրանի միջուկային ծրագիրը:
Այսինքն, հայ-թուրքական հարաբերությունները եղել են նաև Քլինթոն-Դավութօղլու հանդիպման օրակարգի առաջնահերթ խնդիրը, որին ածանցվել են մյուս խնդիրները: Ինչո՞ւ: Մինչ հարցին անդրադառնալը նշենք, որ նախքան հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը դրա բովանդակության մասին լրագրողներին իրազեկել են:
Տիկին Քլինթոնը Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ թուրքական կառավարության գործադրած ջանքերի համար շնորհակալություն է հայտնել Դավութօղլուին:
Երկակի չափանիշներ քարոզողները
«Ոմանք երկար փորձում էին ժողովուրդների ինքնորոշման գաղափարի կարևորությունը նսեմացնել որպես միջազգային իրավունքի համակարգում երկրորդական սկզբունքի, որը պակաս կարևոր է, քան «տարածքային ամբողջականության» սկզբունքը:
Ես ստիպված եմ հիասթափեցնել երկակի չափանիշներ քարոզողներին. ինքնորոշումը միջազգային իրավունքի անվերապահ դրույթ է, այն ազատության մասին է, ցանկացած ժողովրդի ազատությունն է` իր ապագան ու ճակատագիրը որոշելու, հավաքական իրավունքները պաշտպանելու, երբ այդ իրավունքներն ու ապագան վտանգված են:
Եթե ինքնորոշման իրավունքը ստորադասվեր տարածքային ամբողջականությանը, ՄԱԿ-ում միայն 52 անդամ պետություն կլիներ, այսօրվա 192-ի փոխարեն»,- ընդգծել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին ունեցած ելույթ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել