Կաթի գինը նվազում է. անասունների գլխաքանակն ու ֆերմերների եկամուտը` նույնպես
Նատաշա Հարությունյան
Քնար Բաբայան
Նախորդ տարվա համեմատ` այս տարի կաթի մթերման գները բավականին նվազել են, ինչի հետեւանքով կաթ մթերող ֆերմերները լուրջ ֆինանսական վնասներ են կրում: Սիսիանի շրջանի 450 բնակիչ ունեցող Տոլորս գյուղում մի քանի տարի է, ինչ գործում է «Տոլորս կաթ արտադրողների ասոցիացի» սպառողական կոոպերատիվը: Վերջին երեք տարիներին այս սեզոնին կոոպերատիվը կաթը վաճառել է լիտրը 115 դրամով: Այսօր կաթը գինը դարձել է 95 դրամ: Կոոպերատիվի հաշվապահ Սեյրան Մաթեւոսյանը նշում է, որ վերամշակողի վճարած գումարից կոոպերատիվի անդամներին հասնում է միայն 82 դրամ, քանի որ 13 դրամը պահվում է կոոպերատիվի ծախսերի համար:
«Երբ հաշվում ենք, ինքնարժեքը բավականին թանկ է մեզ վրա նստում: Այս տարի էլ դիզելային վառելիքի գներն են բարձրացել, իսկ կաթի գները, գյուղատնտեսական բոլոր մթերքների գներն են իջել: Եվ քանի որ մեր եկամուտի միակ աղբյուրն այդ կաթն է, դրա համար ստիպված պահում ենք կոոպերատիվը: Հիմա վնասով ենք աշխատում, ուղղակի անտանելի վիճակ է»,- ասում է Սեյրան Մաթեւոսյանը:
Ս. Մաթեւոսյանը կոպերատիվի ֆերմերներից մեկն է: Նա ասում է, որ շատ ֆերմերներ մտածում են իրենց կովերը վաճառելու մասին: Մեկ տարվա ընթացքում արդեն անասունների մոտ 50 տոկոսը վաճառվել է: 2005-06թթ. Կոոպերատիվն ունեցել է 65 անդամ, որոնցից ներկայումս մնացել ` 31-ը: 2010 թ.-ին կոոպերատիվը կունենա ընդամենը 18 անդամ:
«340 խոշորից եղջյուրավոր անասուներից մնացել է 150-ը, ու էլի կպակասի: Պատճառը կաթի գնի նվազումն է: Վերջին երկու տարիների կտրվածքով որ հաշվում ենք, գները շատ են նվազել: Հիմնականում աշխատում էինք «Աշտարակ կաթի» հետ: Բայց վերջին շրջանում «Աշտարակ կաթ»-ը շատ է գնային փոփոխություններ անում: Ասում են` սա են գները: իտեն, որ այլընտրանք չկա, ստիպված պետք է վաճառենք իրենց առաջարկած գնով»,- ասում է կոպերատիվի հաշվապահը:
Գյուղացիները պնդում են, որ գյուղում աշխատանք չկա, եկամուտի այլ աղբյուր չկա, եւ իրենք ստիպված են թեկուզ վնասով, բայց կաթ հանձնել` իրենց առաջարկվող գնով:
«Միանձնյա որոշում են, մոնոպոլ դիրքում են ու խեղդում են մեզ: Շատ թանկ է մեզ վրա նստում այդ կաթը, քանի որ մենք անգամ խոտն առնում ենք, որ անասունները սնվեն: Շատ բարդ է, կողքից չգիտեն, թե ինչ մեծ չարչարանքով է այս ամենն արվում»,- բողոքում է ֆերմերներից Ռաֆիկը:
Ս. Մաթեւոսյանը դժգոհում է, որ գյուղացին միշտ էլ մնում է ստվերում, կառավարությունը գյուղի համար ոչինչ չի անում:
«Գներն օրեցօր իջնում են, նյութերի գներն էլ, որոնք մենք առնում ենք, բարձրացել են: Էլեկտրաէներգիայի գինը բարձրացել է, տեղափոխման գինը բարձրացել է: յուղի 20 տոկոսն է այսօր ի վիճակի անասնակեր կուտակել` ձմեռն անցկացնելու համար: Բա էն 80 տոկոսն ի՞նչ անի: Գյուղին կառավարության կողմից, վերեւից պետք է օգնեն: Գյուղատնտեսությանը պետք է դոտացիաներ տան, բայց չկա: Օր է եղել, մարդու բերած կաթը հաշվել եմ, 50 դրամ է կազմել: Ես ամաչել եմ էդքան փող տամ: Այսօր լ 50 դրամով կաթ կա: Մանավանդ երբ գիտես, թե էդ մարդու բերած կաթն ինչ կաթ է ու ինչ գնով է ստեղծվել: 50 դրամով կաթ մթերելը նորմալ է, դա խղճին մոտի՞կ է»,-ասում է Ս. Մաթևոսյանը:
«Ակցիա սովի դեմ հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղը մի քանի տարի է` աշխատում է Սիսանում: Նախկինում իրականացվել են տարբեր ծրագրեր, սակայն 2007-ից սկսած` կազմակերպությունն իրականացնում է կաթի արտադրության զարգացման ծրագիր Սիսիանի մոտ 20 գյուղերում: Այս ծրագրի շրջանակներում համապատասխան խորհրդատվություն է անցկացվում գյուղացիների հետ: Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության միջոցներով: Ծրագրի երեք տարվա իրականացման համար նախատեսված բյուջեն կազմում է 2 մլն 300 հազար շվեյցարական ֆրանկ:
«Ակցիա սովի դեմ հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Պասկալ Բոկկերսը նշում է, որ իրենք ներկայումս կենտրոնացել են կաթի ենթաճյուղի վրա, քանի որ կաթի ենթաճյուղը այն հիմնական բնագավառն է, որում ներառված են բազմաթիվ ֆերմերներ ու գյուղացիներ: Այստեղ կա հնարավորություն նաեւ ամենակարիքավոր շրջակակների համար. անգամ այն գյուղացիները, որոնք ունեն մեկ կամ երկու կով, նույնպես կարող են ներգրավվել այս ծրագիրն ու եկամուտ ունենալ:
«Եթե նախկինում աշխատում էինք ուղղակիորեն ֆերմերի հետ, ապա հիմա ծառայությունների մակարդակում ենք աշխատում, փորձում ենք խթանել դրանց զարգացմանը: Սա եռամյա ծրագիր էր, որի երկու տարին արդեն անցել է: Այն իր մեջ ներառում է Սիսիանի շրջանի մի շարք գյուղեր»,- ասում է Պ. Բոկկերսը:
Կազմակերպության ջանքերով` գյուղացները սկսել են աշխատել «Աշտարակ կաթ», «էլոլա», ինպես նաեւ` մի շարք տեղական կաթ վերամշակող ընկերությունների հետ:
Սակայն այսօր, կաթի գնի նվազման հետեւանքով, այդ ընկերությունների հետ որոշակի խնդիրներ են ծագել: Թեեւ կաթի գնի նվազումը հիմնականում պայմնավորվում է տնտեսական ճգնաժամով, սակայն «Ակցիա սովի դեմ հիմնադրամի» մասնագետները գտնում են, որ խնդիրը ոչ այնքան ճգնաժամն է, որքան «ճգնաժամ» բառից օգտվելը:
«Կաթի փոշու ներկրումը Հայաստան նույնպես մեծ ազդեցություն ունեցավ այս հարցում, դա էլ գնանկման լուրջ գործոններից մեկն էր: Լուրջ խնդիր է նաեւ մրցակցության բացակայությունը: Ճիշտ է, մենք կարող ենք առավելություն համարել այն, որ «Էլոլա» եւ «Սիս ալպ» ընկերությունները նույնպես ներգրավվեցին այս ոլորտ, սակայն նույնիսկ դրանց առկայության դեպքում էլ չի կարելի ասել, որ մրցակցությունը մեծ է»,- ասում է Պ. Բոկկերսը:
Կաթի գների անկում է նկատվում ամբողջ աշխարհում, սակայն Պ. Բոկկերսը նշում է, որ գնանկման հետեւանքով գյուղացիները 7.5 միլիոն դրամի վնաս են կրել` ճիշտ այդքան գումար պակաս են ստացել, եթե համեմատենք, թե նախորդ տարվա գներով նույն կաթի դիմաց որքան գումար էին ստացել:
«Մեկ լիտր կաթի ինքնարժեքն ու գնման գինն արդեն բավականին մոտեցել են իրար: Համարյա 70 դրամ ինքնարժեքն է, 80 դրամ` հանձնման գինը: Եվ դա այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ այդ տարբերությունը կազմում էր մոտ 40-50 դրամ, անգամ մինչեւ 60 դրամ է հասել: Իսկ հիմա` 12 դրամի այս տարբերությամբ, գյուղացին տուժում է: Երկու կով պահող գյուղացին կարող է 30 000 դրամի շահույթ ստանալ` ամբողջ տարին աշխատելով»,- ասում են կազմակերպության մասնագետները:Որոշ գյուղերում էլ, որոնք աշխատում են «Էլոլա» ՓԲԸ-ի հետ, պարտքեր կան կուտակված:
«Հիմնական հարցը, որ այսօր անհանգստացնում է, այն է, որ այն սեզոնին, երբ գյուղացուն կանխիկ գումար է անհրաժեշտ` ներդրումների համար, գումար չկա: Ինչքան էլ գյուղացու պարտքերը վերադրաձնեն, մենք հավատում ենք, որ կվերադարձնեն, սակայն երբ` մի՞ ամիս հետո, երկու՞ ամիս: Սեզոնային աշխատանքները վերջացել են, գյուղացուն պետք է այդ գումարը` ձմռանն իր գյուղատնտեսությունն ապահովելու համար: Ծրագրի շրջանակներում խթանել ենք, որպեսզի նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու արդյունքում գյուղացիները կանխավճարի տեսքով ձեռք բերեն որոշ նյութեր` օրինակ, սերմացու, հետագայում վճարելու պայմանով: Եվ այսօր, երբ կանխավճարի գումարը վճարելու ժամանակահատվածը գալիս է, գյուղացին վաճառած կաթի դիմաց գումար չունի, որ տա: Փաստորեն նա երկկողմանի վնաս է կրում, չէ՞ որ պարտավորվել էր գումար վճարել»,- ասում է Պ. Բոկկերսը` նշելով, որ իրենց հաշվարկով «Էլոլա»-յի պարտքը կազմում է մոտ 7 միլիոն դրամ:
«Էլոլա» ՓԲԸ-ն հիմնականում զբաղվում է պանրի արտադրությամբ: «Էլոլա»-յի տնօրեն Արման Դավթյանը մեզ հետ զրույցում թեեւ պարտքի կոնկրետ թիվը չնշեց, պատճառաբանելով, որ դրանք իրենց ներքին հարցերն են, սակայն ասաց, որ կաթի գնի էժանացում է տեղի ունեցել ողջ հանրապետությունում: Կոնկրետ իրենց դեպքում` կաթն իջել է 5 դրամով:
«Գործարանը կաթը գնում է մոտովորապես 105 դրամով: Եվ մեր հաշվարկով` ֆերմերին մնում է բազիսային 85 դրամ, իսկ կոոպերատիվին` մինչեւ 93-94 դրամ»,- ասաց նա:
Անդրադառնալով իրենց պարտքին` նա նշեց, որ դա զուտ վճարման ուշացում է` պարտքերը վճարում են, բայց ուշացումով:
«Պանրի արտարդությունը եթե շուկայում նորմալ լիներ, վիճակն այլ կլիներ: Այսօր ով որտեղ ասես, որ նկուղում, չգիտեմ ինչ պայմաններում պանիր է արտադրում, հանում շուկա: Ու բնական է` ավելի ցածր գներով: Ճիշտ է` մերն էլ այնքան թանկ չի, բայց դրանք ավելի էժան են: Սպասում ենք, որ շուկան կկայունանա, մանր տնտեսությունները շուկայից դուրս կգան, իրացման աճ կնկատվի, ու այդ ծավալներից ելնելով` ավելի արագ կմարենք մեր պարտքերը»,- ասաց նա` նշելով, որ իրենք պարտքերը մարելով` շարունակում են համագործակցել գյուղացիների հետ: Չվճարելու դեպքում, ասում է, իրենք էլ չեն կարողանա աշխատել:
Շուկայում լճացման պատճառը, Ա. Դավթյանի կարծիքով, այն է, որ առանց վերահսկողության արտադրություն է կազմկերպվում ամբողջ հանրապետությունում: Մանր տնտեսությունները շուկան ողողում են, եւ իրացման ծավալների անկում է տեղի ունենում: Ճգնաժամն էլ իր «գործն արեց»: Եվ ընդհանրապես, ամառվա սեզոնին կաթի քանակի ավելցուկներ են լինում:
«Պանրի գինն էլ է ընկել միանշանակ: Մոտ 150 դրամի կարգի գին ենք իջացրել` կաթի գնի իջեցման հետ համատեղ: Եթե տոկոսային հարաբերություններով ասենք` պանիրն ավելի ենք իջեցրել, քան կաթի գինը»- հավաստիացնում է նա:
«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի տնօրենի հետ մեզ չհաջողվեց զրուցել: Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթեւիկ Ղաբազյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ կաթի գները, նախորդ տարվա համեմատությամբ, միայն հինգ դրամով են նվազել: Այսօր իրենք կոոպերատիվից կաթը գնում են 105 դրամով: Իսկ նախկինում տարեկան միջին մթերման գինը կազմում էր 120.9 դրամ:
Թեեւ կաթի գնի նվազում է նկատվում, սակայն «Աշտարակ կաթի» ապրանքատեսակների գները չեն իջել: Դա Տ.Ղաբազյանը պայմանավորում է նրանով, որ փոխարենը արտադրանքի մնացած պարագաների գներն են աճել: Նա ավելացրեց, որ այնուամենայնիվ վերջերս իջեցվել են մի քանի ապրանքատեսակի` մասնավորապես յոգուրտի ու պանրիկի գները: Առաջինը 160 դրամից դարձել է 140, երկրորդը` 270-ից` 240 դրամ գները:
Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ կաթի գները, կախված սեզոնից, տատանվում են: Ըստ նրա՝ 2007 եւ 2008 թվականներին կաթի գինը միջինը մեկ լիտրի դիմաց կազմել է 130-140 դրամ: Իսկ ահա այս տարի 10 դրամով գինն իջել է:
Հիմա, կախված սեզոնից, կաթի գինը կազմում է 80-100 դրամ, սեզոնին` մինչեւ 130-140 դրամ` 3.6 բազիսային յուղայնության դեպքում: Եթե յուղայնությունը բարձր է, կաթն ավելի թանկ է, ցածրի դեպքում` էժան: Իսկ կաթի ինքնարժեքը կազմում է 65 դրամ:
Իսկ այն փաստը, որ կաթի էժանացման հետեւանքով արտադրանքի գները չեն էժանացել, Ա. Հովհաննիսյանը նույնպես պայմանավորեց նրանով, որ կաթը ենթարկվում է մի շարք տեխնոլոգիական գործընթացների:
«Գազի, հոսանքի գները թանկացան: Դրա համար ճիշտ է` մթերման գինն էժանացավ, սակայն մյուս թանկացումների հաշվին արտադրանքի գինը չիջավ»,- ասաց նա:
Ի վերջո թեւ կաթի գնի նվազումը հիմնականում պայմանավորվում է տնտեսական ճգնաժամով, ինչպես նաեւ` մի շարք այլ գործոններով, այնուամենայնիվ, արդյունքում դրա հետեւանքով առաջին հերթին տուժում են ֆերմերները:
Նրանք ստիպված են վաճառել իրենց անասունները` եկամուտի այլ աղբյուրներ փնտրելու հույսով: Իսկ որեւէ օգնություն, աջակցություն կառավարության կողմից` դժվար իրավիճակից դուրս գալու համար, գյուղացիները չեն ստանում:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել