HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Առաջին անիմացիոն կինոփառատոնը Երեւանում

30-09_ReanimaciaՀոկտեմբերի 3-6 տեղի կունենա ReAnimani առաջին երեւանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի նախագահ Վրեժ Քասունին ասաց, որ իրենք փառատոնի հիմնադիրներ են համարում նաեւ դեսպանատների ներկայացուցիչներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել փառատոնի լայնամաշտաբ լինելու մեջ: ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Սյուզան Բրեյդենսթայնը ասաց, որ փառատոնին ներկա է լինելու  Word&Brothers, Disney  եւ նմանատիպ խոշոր ընկերությունների համապրոդյուսերը, ինչպես նաեւ  «Ալլադին», «Առյուծ արքա», «Փոքրիկ ջրահարսը» եւ մի շարք այլ հայտնի մուլտֆիլմերի համապրոդյուսերը, եւ «Իգոր» անիմացիոն ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Մաքս Հաուրդը: «Մաքսը, իհարկե, շատ բան ունի ասելու այստեղ, բայց համոզված եմ, որ նա Հայաստանից հեռանալու է մեծ տպավորություններով եւ նոր գաղափարներով»,- ասաց Սյուզան Բրեյդենսթայնը: Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչ Մելանիա Մոլտմանը ասաց, որ գերմանիան անիմացիոն ֆիլմերի մեծ պաշար ունի, սակայն աշխարհը այդքան էլ ծանոթ չէ գերմանական անիմացիոն ֆիլմերին. «Այդ պատճառով ես շատ ուրախ եմ, որ ReAnimania փառատոնի շրջանակներում մարդիկ հնարավորություն ունեն ծանոթանալու գերմանական մուլտֆիլմերին եւ անիմացիոն ֆիլմերին»: Փառատոնի շրջանակներում նաեւ կկազմակերպվի հուշ-երեկո նվիրված հայկական անիմացիոն ֆիլմերի վարպետ Ռոբերտ Սահակյանցին: Հայտնի անիմատորի թողած ժառանգության մի մասը կներկայացվի փառատոնի հանդիսատեսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter