Քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է 24 լիտր ոգելից խմիչք
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2009թ. սեպտեմբերի 19-ից 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների և այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 24 լիտր ոգելից խմիչք, որից 22 լիտրն ինքնաշեն, 73 հատ բջջային հեռախոս և 94 կտրող-ծակող առարկաներ:
Քաղաքացիական բժշկական հաստատություններ են տեղափոխվել 2 դատապարտյալ, իսկ քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկներ են վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 4 դատապարտված կամ կալանավորված անձ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել