HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք կունենանք ոչ թե այլընտրանքային ճանապարհ, այլ մնացած սահմանները կդառնան այլընտրանքային»

Քնար Բաբայան

Հայ-թուրքական սահամանի հնարավոր բացման մասին այսօր «Տեսակետ» ակումբում իրենց կարծիքները հայտնեցին «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը և Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Մարքեթինգի ամբիոնի դոցենտ Գագիկ Վարդանյանը: Բանախոսները  հայ-թուրքական սահմանի հնարավոր  բացումը դիտարկեցին տարածաշրջանում լոգիստիկ հիմնախնդիրների հնարավոր լուծումների տեսանկյունից:

g-aghajanyan_30.09.09«Մեկ տարուց ավել ուսումնասիրելով Վրաստանի և Թուրքիայի նավահանգիստների ներուժը, հնարավորությունները և այլ կարևոր գործոններ ու հանգամանքներ` մենք վստահ կարող ենք ասել, որ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում մենք կունենանք ոչ թե այլընտրանքային ճանապարհ, այլ մնացած սահմանները /տվյալ դեպքում իրանական և վրացականը/ կդառնան այլընտրանքային: Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ հենց Թուրքիայի սահմանը կդառնա Հայսատանը` արտաքին աշխահին  կապող համար մեկ ճանապարհը»,- ասաց Գ.Աղաջանյանը: Գագիկ Վարդանյանի կարծիքով՝ Թուրքիայի հետ սահմանի բաց լինելու հանգամանքը մեծապես կնպաստեր  տնտեսություն  բոլորովին այլ կառուցվածք ունենալուն: g-vardanyan_30.09.09«1992թ-2001թ ուսումնասիրությոնները ցույց են տալիս, որ 2001 թ. Հայաստանն արդեն կարող էր ունենալ ոչ թե 2.1 միլիարդ ԱՄՆ դոլարի համախառն ներքին արդյունք, այլ շուրջ յոթ միլիարդի ՀՆԱ»,- ասաց Գ. Վարդանյանը՝ հավելելով,որ սահմանի բացման դեպքում միայն Հայաստանը չէ, որ շահելու է, այլ տարածաշրջանի բոլոր պետությունները: Օրինակ՝ Վրաստանի համար Հայաստանը կդառնա Միջերկրական ծով դուրս գալու յուրօրինակ թունել: Գագիկ Վարդանյանը համոզված է, որ սահմանի բացումը կնպաստի նաև տարածաշրջանում տնտեսական համագործակցության կենսամակարդակի բարձրացմանը, որն էլ  ավելի կհեշտացնի առկա կոնֆլիկտային խնդնդիրների լուծումը: «Սահմանի բացում ենթադրում է բեռնափոխադրման սակագների կտրուկ փոփոխություններ Վրաստանում և այլ երկրներում, որտեղ Հայաստանը փոխադրումեր է իրականացնում, ինչն էլ մեզ կընձեռի ընտրության հնարավորություն»,- համոզված  է Գ.Աղաջանյանը: Նրա խոսքերով՝ ներկայումս Վրաստանի սահմանած բեռնափոխադրումների սակագները Հյաստանի և Ադրբեջանի համար միանգամայն տարբեր են: Նույն տարածության վրա բեռնափոխադրումը Հայաստանի համար կրկնակր թանկ է նստում: Պրն Աղաջանյանի խոսքերով՝ Հայստանը չի կարող առարկել, քանի որ դրա դիմաց Վրաստանին առաջարկելու բան չունի, չնայած վերջինիս քալը հակասում է բեռնափոխադրման ոլորտում գործող բոլոր օրենքներին ու կանոներին: ««Հարավկովկասյան երկաթուղու» կատարաված նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ Վրաստանի տարածքով անցնող միայն երկաթուղային փոխադրումները կսահմանափակվեն մոտավորապես երեսուն տոկոսով: Եվրամիությունից և Թուրքիայից Հայաստան փոխադրվող ավտոտրանսպորտային միջոցների  հիսուն տոկոսից ավելին կշրջանցեն Վրաստանը»,- ասաց Գ.Աղաջանյանը: Ինչ վերաբերում է սահմանների բացման հետևանքով հայրենական արտադրանքի անկմանը և վնասներին, ապա Գ.Վարդանյանը համոզված է, որ դրանից կարելի է խուսափել` ձեռնարկելով համապատասխան քայլեր: Բացի դրանից, առաջ կգա ակտիվ մրցակցություն: Գագիկ Աղաջանյանի կարծիքով` Հայաստան չեն գա խանութի մակարդակով աշխատող  բիզնեսմեններ: Ավելի շուտ հայկական շուկա  կմտնեն այնպիսի խոշոր բրենդներ, որոնք ներկայացված լինելով Թուրքիայում, ունեն նաև Հայստանում գործունեություն ծավալելու իրավունք: Այս հանգամանքը կարող է միայն դաստիարակիչ լինել և տեղական քաղաքական գործիչների, և բիզնեսմենների համար`հաշվի առնելով նրանց եվրոպական գործելաոճը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter