HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Թեղուտի խնդիրը

01-10_TeghutԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարոհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ի երեկվա նիստում ելույթ է ունեցել Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ եւ կոչ է արել կողմ արտահայտվել ու նպաստել լրացուցիչ արձանագրության ընդունմանը: «Հարգելի գործընկերներ, ես ողջունում եմ այս զեկույցը և հանձնարարականի նախագիծը:  Եվրոպայի խորհրդի անդամ երկրների բնակիչների իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման համար, առողջ միջավայրի իրավունք ունենալու նպատակով, անհրաժեշտ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության ընդունում, որը կսահմանի ուղղակի և հստակ դրույթներ` Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի համատեքստում: Հարգելի պատվիրակներ, ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել արդեն այս նստաշրջանում  առողջ միջավայրի իրավունք ունենալու համար լրացուցիչ արձանագրության ընդունման  անհրաժեշտությունը` որպես օրինակ բերելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ ուղղված պայքարում իրավական արդյունավետ միջոցների բացակայության փաստը: Պղնձի և մոլիբդենի պաշարներ պարունակող Թեղուտի հանքավայրի շահագործման համար Հայաստանի կառավարությունը 2007 թվականին ընդունել է րոշում: Սակայն այդ որոշումն ու դրանից ածանցվող որոշ փաստաթղթեր ընդունվել են մեր երկրի Սահմանադրության ու օրենքների և միջազգային պայմանագրերի խախտմամբ` «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի Կոնվենցիան, «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիան և այլն: Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով բնակավայրում կառաջանա շուրջ 540 մլն խմ պոչանք (ինչը ռադիոակտիվ վտանգավոր թափոն է), որը կգերազանցի Հայաստանում առկա 15 պոչամբարից ամենամեծը (ծավալը` 210 մլն խմ): Չի բացառվում անդրսահմանային Դեբեդ գետի աղտոտումը: Շահագործումը մեծ չափով կվնասի Հայաստանի անզուգական բնության կենսաբազմազանությունը, կոչնչացնի հարուստ բուսականություն, շրջակա տարածքներում անհնար կդարձնի գյուղատնտեսական  անվնաս մթերքների արտադրությունը` խաթարելով մարդու առողջ կենսակերպը: Թեղուտի պաշտպանության խմբի անդամները քանիցս և տարբեր ձևերով փորձել են կասեցնել հանքավայրի շահագործումը, սակայն, ցավոք, դրական արդյունք դեռ չկա: Թեղուտի հանքավայրի շահագորման դեմ ուղղված դատական պաշտպանության արդյունավետ միջոց չգտնվեց. Հայաստանի Հանրապետության  դատարաններնը հրաժարվել են քննել հայցը: Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով վերը նշվածը` ձեզ կոչ եմ անում կողմ արտահայտվել ու նպաստել լրացուցիչ արձանագրության ընդունմանը, որը, իմ խորին համոզմամբ, հրատապ է ու արդիական»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter