HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքը երբեք այսքան լարված և զայրացած չի եղել

Սփյուռքի անգամ ապաքաղաքական հատվածը համոզված է, որ «մեր կառավարությունը մեզ ծախել է» Սփյուռքում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում: Թեև բոլորը փորձում են սփյուռքի դաշնակներին պիտակել որպես ծայրահեղ և նացիոնալիստ, բայց սփյուռքահայության շատ շերտեր, որոնք ոչ մի կուսակացության չեն պատկանում, նույնպես շատ զայրացած են: Տարբեր երկրներից զանազան պետիցիաներ են շրջանառվում և մի շարք ցույցեր են անցկացվում: Դաշնակների ցույցին միացել են արևմտյան ռամկավարները: Այս մասին հայտնում է Նյու Յորքում «Հետքի» թղթակիցը: Անգամ սփյուռքահայության այն հատվածը, որը չի անդամակցում որևէ կազմակերպության և չի մասնակցում ցույցերին, տանն է խոսում այն մասին, որ «մեր կառավարությունը մեզ ծախել է»: «Հետքի» թղթակցի տեղեկացմամբ` սփյուռքը երբեք այնքան լարված չի եղել, որքան այժմ` հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումից հետո: Նա նշում է, որ Սերժ Սարգսյանը սփյուռքում լավ ընդունելության չի արժանանալու, և մտավախություն կա, որ  առճակատում կարող է լինել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter