Խնդրին տեղյակ են, բայց առաջխաղացում չկա
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ հարց է ուղղել ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահող Սեմուել Զբոգարիին:
«Խորհրդարանը պարբերաբար բարձրացնում է Հայաստանում բազմակարծություն արտահայտող էլեկտրոնային լրատվամիջոցի անհրաժեշտությունը, և անդրադառնալով «Ա1+»-ին հեռարձակման լիցենզիա տրամադրելը մերժելու դատարանի որոշմանը, ես ուզում եմ հարցնել նախագահին, թե արդյո՞ք նախարարների խորհուրդը տեղյակ է, որ Հայաստանի Հանրապետությունը ամբողջովին չի կատարել ԵԽԽՎ վերոնշյալ բանաձևի պահանջները, և ի՞նչ միջոցներ է նախաձեռնելու Խորհուրդը նշված խնդիրը լուծելու համար»:
Զարուհի Փոստանջյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահող Սեմուել Զբոգարին պատասխանել է, թե ինքը տեղյակ է խնդրին, բայց դեռ առաջխաղացում չկա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել