HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կկազմակերպվի «Ջրվեժ» անտառապարկին խնդրին նվիրված հասարակական քննարկում

jrvej_1.10.09 Վարչապետի հանձնարարությամբ Բնապահպանության նախարարությունը մտադիր է կազմակերպել «Ջրվեժ» անտառապարկից անտառային զանգվածի օտարման հարցին նվիրված հասարակական քննարկում: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը: Հիշեցնենք, որ արդեն մեկ քննարկում տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ Երեւանի Օրհուս կենտրոնում: Հասարակական կազմակերպությունները, գիտական գործիչները Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից, որպես բնապահպանական ոլորտի համար քաղաքական պատասխանատվություն կրող անձ, պահանջեցին կատարել իր պարտավորությունները եւ կառավարության առջեւ հանդես գալ 2009թ. հուլիսի 18-ի 684-Ն որոշման վերանայման կոչով: jrvej2_1.10.09 Այդ որոշման համաձայն՝  «Ջրվեժ» անտառապարկից օտարվում է 21,76 հա տարածք, որտեղ տնկված է սոճու յուրահատուկ անտառ: Այդ որոշումը, հասարակական կազմակերպությունների մեծամասնության կարծիքով, կոռուպցիոն գործարքի նշաններ ունի, որը պետք է լուծարել: Իր հերթին բնապահպանության նախարարությունը պետք է ապացուցի այդ գործարքին իր առնչություն չունենալը: Նյութին կցված են նաեւ անտառապարկի ստեղծման յուրահատուկ լուսանկարները, որոնք սիրով տրամադրել է ակադեմիկոս Լիա Օսիպյանը: Այդ լուսանկարները վկայում են, թե ինչպիսի ջանքեր են գործադրվել, որպեսզի մերկ քարերի վրա աճեցվի այդ անտառը: jrvej3_1.10.09 Կառավարության այդ որոշումը վերանայելու պահանջով արդեն իսկ հանդես է եկել Հայկական բուսաբանական ընկերությունը՝ ի դեմս ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Էլիանորա Գաբրիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter