HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վարչապետի կոչն իր արդյունքն ունեցավ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կոչը Հայաստանի քաղաքացիներին` ամառային հանգիստն Արցախում անցկացնելու վերաբերյալ իր արդյունքն այնուամենայնիվ տվել է, չնայած ծրագիրը սկսվել է ամառային սեզոնի կեսերից հետո: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԼՂՀ կառավարաթյանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: «Հետքի» այն հարցին, թե ծրագրի շրջանակներում ամռանը քանի մարդ է Հայաստանից եկել Արցախ հանգստանալու, Ս.Շահվերդյանը տեղեկացրել է, որ մեկ ամսվա ընթացքում 5-օրյա հանգիստ են անցկացրել Հայաստանի շուրջ 300 քաղաքացիներ: Սա զբոսաշրջության վարչության պետը դրական է գնահատում, եւ հուսով է, որ ծրագիրը հաջորդ տարիներին ավելի մեծ արդյունքներ կունենա, հետեւաբար եւ այս տարվա մասնակից հյուրանոցները, որոնք համարյա թե եկամուտ չեն ստացել այդ հանգստի ապահովման համար, հաջորդ տարիներին անպայման մեծ եկամուտներ կունենան, քանի որ, ինչպես Ս.Շահվերդյանը որակեց, անսպառ շուկա է բացվելու նրանց համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter