HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press5Ընդդեմ Սերժի Այսօր` իր համահայկական ուղևորության առաջին օրը, Սերժ Սարգսյանը կանգ է առնելու Փարիզում: Ու Սերժ Սարգսյանին, ինչպես փոխանցում են Ֆրանսիայի` մեր աղբյուրները, այնքան էլ հաճելի անակնկալ չի սպասվում: Haykakan-JamanakԻնչպես հայտնի դարձավ թերթին նախօրեին, մի քանի ֆրանսահայեր օրերս այցելել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն, փորձել են ճշտել, թե երբ է Սերժ Սարգսյանը գալու, և հայտնել են, որ ցանկանում են մասնակցել նրա հանդիպմանը: Ըստ Ֆրանսիայի` թերթի աղբյուրների, սակայն, ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը ֆրանսահայերին ասել է, թե հանդիպման մասնակիցների ցուցակը կազմվել է Երևանում, և ինքը տեղյակ չէ, թե որտեղ է կայանալու հանդիպումը: «Հայկական ժամանակի» աղբյուրները փոխանցում են նաև, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, ըստ Հայաստանում կազմված ցուցակի, մասնակցելու են ընդամենը 25 ֆրանսահայեր. մնացածը բերված են լինելու տարբեր երկրներից: Ըստ թերթի աղբյուրների, ֆրանսահայերը նախատեսում են բողոքի ցույց կազմակերպել Փարիզում` Կոմիտասի արձանի մոտ: Azg-oratertՊետք է ունենալ ոստիկանության դեմ բողոքներ քննող անկախ մարմին Երեկ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանի կողմից վեհաժողովի բանաձևերի կատարումը, թե ինչպես կիրառվեց համաներումը: Ըստ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի` մոնիտորինգի հանձնաժողովում ներկայացվել են նաև մարտի 1-2-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի որոշ դրույթներ ու մի շարք հարցեր, թե ինչ փուլում են գտնվում տարբեր բարեփոխումները: Ելույթ է ունեցել Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը: ԱԺ ժամանակավոր հանձանժողովի զեկույցը մինչ օրս թարգմանված չէ, այդ պատճառով հանձնաժողովը որոշում կայացրեց հետաձգել այդ մասով հարցի քննարկումը: Ընդգծվել է, որ հետևելու են Հայաստանում ընթացող զարգացումներին: Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ բարձրացվել են առավել կարևորություն ունեցող հարցեր, մասնավորապես` անհետաձգելի են համարվել ընտրական օրենսդրական բարեփոխումները, հաշվի առնելով մինչև հաջորդ ընտրություններ բավարար ժամանակի առկայությունը: Եվս մեկ հարց, որ դեռևս չէր հնչել, ոստիկանական համակարգի գործունեության հետ կապված բողոքները քննող անկախ մարմնի ստեղծումն է, որը բնորոշ է ժողովրդավարական երկրներին: Այս երկու հարցերում Հայաստանից ակնկալում են արագընթաց գործընթաց: Այս առաջարկությունների առնչությամբ անդրադարձ կարող է լինել նոյեմբերի 18-ին` Փարիզում մոնիտորինգի հանձնաժողովի նիստում: Ի դեպ, Դավիթ Հարությունյանը ընտրվել է մոնիտորինգի տակ գտնվող Սերբիայի հարցով համազեկուցող: HraparakՃնշում չի եղել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ժխտեց լուրերը, թե ԱԺ-ում որոշ ճնշումներ են գործադրվել Րաֆֆի Հովհաննիսյանի վրա` համոզելով, որ նա հետ վերցնի պատգամավորությունից հրաժարվելու իր դիմումը: «Րաֆֆի Հովհաննիսյանն այն քաղաքական ուժը չէր, ոչ էլ մի առանձնապես երևելիություն ուներ, որ որոշ քաղաքական ուժեր փորձեին ճնշումներ գործադրել նրա վրա»,- ասաց Սահակյանը: Մեղադրանք Է. Նալբանդյանի դեմ Հանրային խորհրդի պաշտպանության ենթահանձնաժողովի անդամ Սիմոն Կամսարականը սեպտեմբերի 18-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Նա մեղադրում է Նալբանդյանին պաշտոնական դիրքի չարաշահման, ստախոսության մեջ: «Նա ժողովրդին դեմ է տվել հայ-թուրքական պայմանագիր, որի տակ գրած է սուտ բառ` «արձանագրություն»: Սա ամենամեծ խաբեությունն է, սա պայմանագիր է, որից հետո լինում են միջգերատեսչական տարբեր համաձայնագրեր: Տվյալ դեպքում` դրանք կցված են պայմանագրին, սա կրկնակի փաստաթուղթ է, և կա պարտադրանք, որը նա պետք է կատարի»: Հարցին, թե այդ դեպքում սա հայրենիքի դավաճանություն չէ՞ արդյոք, Կամսարականը պատասխանեց, որ դավաճանության համար «կմեղադրվի Սերժ Սարգյսանը, բայց միայն վերջնական փաստաթուղթը ստորագրելուց հետո»: Կամսարականի կանխատեսմամբ` «սահմանի բացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո մի երկու ամիս անց պատերազմ է սկսվելու»: Aravot«Նորէն մռայլ ամպեր կը խտանան» Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ Լլենդեյլ քաղաքում կայացել էր մեծ հանրահավաք և երթ` կազմակերպված Ռամկավար ազատական կուսակցության կողմից: Հավաքում ելույթ է ունեցել «Նոր օր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր Մինաս Գոճայանը` ներկայացնելով ՌԱԿ Արևմտյան ԱՄՆ-ի տարածաշրջանային վարչության խոսքը: Նա, մասնավորապես, ասել է. «Կրկին անգամ փոթորկված է հայութեան երկնակամարը, նորէն մռայլ ամպեր կը խտանան հայոց երկինքին վրայ: Կը սպասուի հայակուլ նոր փոփորիկ մը: Ժամանակն է պատրաստուիլ ու ամէն մէկ բջիջով ու երակով առաջը առնել այն շաքարապատ թոյնին, զոր մեզի առանձին կը փորձեն հրամցնել աշխարհը` իրենց տնտեսաքաղաքական ազդեցութեան գօտիներու բաժնել ուզող պետութիւնները, որոնց մեջ նաև մեզ հիւրընկալող այս երկիրն ու անոր դաշնակից Թուրիքիան: Եթէ տակաւին հայութեան մէջ չէ մեռած Արապոյի, Գէորգ Չաւուշի, Անդրանիկի, Մեասնիկեանի, Խանճեանի և մեր նոր օրեայ ողջ թէ յաւերժութեան մէջ գտնուող հերոսներու աւանդ, ժամանակն է արթուն պահակի մը պարտաւորութիւններէն անդին անցիլ ու չթողուլ, որ տկարանայ հայ պահանջատիրութիւնը, չթողուլ, որ չքանայ արցախեան գոյամարտի ազատամարտիկներուն երազը և, վերջապէս, յարգել աւելի քան 1.5 մլն մեր նահատակներու արիւնը»: Chorrord-ishxanutyunԱԱԾ-ում փոփոխություններ չեն լինի. առայժմ Թեև երկար ժամանակ է, ինչ խոսվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հնարավոր կադրային փոփոխությունների մասին, բայց, միևնույն է, ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կա: Իշխանական թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ` հատկապես ղեկավարի մակարդակով առաջիկայում չեն սպասվում: Բայց պատճառը ոչ թե այն է, է, որ Գորիկ Հակոբյանից բացի որևէ այլ պաշտոնյա չկա, որը կարողանա ղեկավարել այդ գերատեսչությունը, այլ պարզապես մեր երկրի նման փոքր բնակավայրի ուժային կառույցներում փոփոխությունները կատարվում են մեր «մեծ եղբոր» միջամտությամբ միայն: Այսինքն` եթե որևէ պոտենցիալ թեկնածու չունի Մոսկվայի «դաբրոն», ապա նա չի կարող Հայաստանում ղեկավար դիրք զբաղեցնել որևէ ուժային մարմնում: Այնպես որ, այն անունները որոնք հաճախ հայտնվում են մամուլում` որպես ԱԱԾ տնօրենի հավանական թեկանծուների, ընդամենը ցանկությունների դաշտում պտտվող խոսակցություններ են: Մեր աղբյուրները ԱԱԾ տնօրենի փոփոխության միայն մեկ հնարավորություն են տեսնում. եթե լինեն համապետական ընտրություններ, կամ ստեղծվեն այդպիսի գործընթացների լուրջ նախադրյալներ: Hayoc-ashxarhՍխա՞լ, թե՞ շանտաժ Հրապարակման պահի ընտրությունը վկայում է երկրորդի մասին Օրերս թուրքական Ekolay կայքէջում տեղադրվել է նախօրեին հանդիսավոր պայմաններում Ստամբուլի դպրոցներին հանձնված ուսումնական CD-ների մեջ ներառված մի տարօրինակ քարտեզ: Այստեղ մի շարք հարևան երկրների ընդարձակ տարածքները, անգամ Եվրամիության անդամ Կիպրոսն ու ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, պատկերված են որպես Թուրքիայի մաս: Ու թեև Ստամբուլի կրթության վարչության պետը ցավ է հայտնել այդ փաստի կապակցությամբ և ընդունել է, որ սխալ է տեղի ունեցել, սակայն նշված քարտեզը կայծակնային արագությամբ հայտնվել է թուրքական, ապաև` հայկական, իսկ երեկ արդեն` ռուսական կայքէջերում: Նման «շղթայական ռեակցիան» վկայում է ոչ թե սովորական սխալի, կամ թյուրիմածության, այլ հստակ քաղաքական դեմարշի մասին, որը ասպարեզ է նետվում հայ-թուրքական հարաբերություններում ակնկալվող նոր զարգացումների նախօրեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter