Թմրանյութ` ոսկորի մեջ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս. սեպտեմբերի 26-ին, հատուկ ստուգման են ենթարկվել Մկրտիչ Հ.-ի կողմից դատապարտյալ Արամ Հարոյանին հանձնելու նպատակով «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված ոսկորի կտորները: Ըստ Մկրտիչ Հ.-ի տված բացատրության` ոսկորների կտորները նախատեսված են եղել «թազբեհ» պատրաստելու համար: Ստուգման արդյունքում ոսկորներից մեկում հայտնաբերվել է թմրանյութ:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվում է հետաքննություն: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել