HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են անհապաղ վերանայել Ջրվեժ անտառպարկի սահմանները

jrvej_antar_1.10.09

Ի պաշտպանություն Ջրվեժ անտառի կիրակի օրը` հոկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին կազմակերպվում է հեծանվաերթ դեպր Ջրվեժ անտառպարկ: Կառավարության 684 – Ն որոշման համաձայն Ջրվեժ անտառպարկի սահմաններից դուրս է մնացել ավելի քան 20 հա կանաչ տարածք, որը հանձնվելու է Ողջաբերդի համայնքին:

Մոտ 30 տարի Երևանի օդը մաքրող և թթվածնով հարստացնող Ջրվեժի անտառը վտանգված է: ՀՀ քաղաքացիները կզրկվեն հանգստյան ևս մեկ գոտուց` եզակի գեղեցկությամբ անտառպարկից: «Պահանջում ենք անհապաղ Ջրվեժ անտառպարկի սահմանները վերանայել և ներառել դուրս մնացած կանաչ տարածքը»,- տեղեկացնում է «Հեծանիվ +» ՀԿ-ն: Հեծանվաերթի երթուղին է` Կոնսերվատորիայի այգի-Մաշտոց-Կորյուն-Աբովյան-Սայաթ-Նովա-Խանջյան-Թումանյան-Մաշտոց-Ամիրյան-Հրապարակ-Տիգրան Մեծ-Խանջյան-Հերացի-Մյասնիկյան-Գայի պողոտա-Հովհաննիսյան-Քոչինյան փողոց –Ջրվեժ: Այն կմեկնարկի ժամը 11:00-ին Կոնսերվատորիայի այգուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter