HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրանյութ` կոնֆետների մեջ

02-10_CandyՀոկտեմբերի 1-ին, օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, հատուկ ստուգման են ենթարկվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ բերված կոնֆետները: Կոնֆետների ստուգման արդյունքում հայտնաբերվել է «ափիոն» տեսակի թմրանյութ: Բորիս Կ.-ն, ով Արսեն Խ.-ի հետ կոնֆետները բերել է քրեակատարողական հիմնարկ, բացատրություն է տվել այն մասին, որ իրեն է զանգահարել դատապարտյալ Գոռը և խնդրել հանձնուքը ստանալ Վանաձոր քաղաքից Երևան ժամանած երթուղային տաքսիներից մեկի վարորդից: Իսկ Արսեն Խ.-ի կողմից տրված բացատրության համաձայն` նույն դատապարտյալը զանգահարել և իրեն խնդրել է անձնագրով գալ քրեակատարողական հիմնարկ և մեկ այլ դատապարտյալի անունով փոխանցել նշված հանձնուքը, որում և հայտնաբերվել է թմրանյութ: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվում է հետաքննություն: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter