HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգենտինայում բացվել է Արցախի հերոսամարտի զոհերին նվիրված հուշարձան

Հոկտեմբերի 1-ին Բուենոս Այրեսի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղի ունեցավ արցախյան հերոսամարտի զոհերին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Հուշարձանի կառուցումն իրականացվել է Արգենտինայում ՀՀ դեսպանության աջակցությամբ եւ տաղանդաշատ երաժիշտ, դուդուկահար Գագիկ Գասպարյանի նվիրատվությամբ: ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ արարողությանը ներկա էին բազմաթիվ արգենտինահայեր եւ Արգենտինայում բնակվող հայաստանցիներ, համայնքային կառույցների ղեկավարներ, հայկական դպրոցների աշակերտներ, Արգենտինայի Հայ առաքելական եւ կաթոլիկ եղեղեցու առաջնորդներ, Արգենտինայում ՀՀ դեսպանության անձնակազմը: Արարողության սկզբում Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ իսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը կարդաց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը: Ելույթներով հանդես եկան համայնքային կառույցների ներկայացուցիչները, Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Իր խոսքում ՀՀ դեսպանը կարեւորեց Արցախի հերոսամարտի դերը հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ: Այնուհետեւ դեսպան Կարմիրշալյանն ընթերցեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական նամակը` ուղղված արգենտինահայությանը, մասնավորապես, Գագիկ Գասպարյանին եւ նրան հանձնեց ԼՂՀ ԱԺ հուշամեդալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter