Հեռուստամարաթոնը` նաև SMS հանգանակությամբ
Քնար Բաբայան
Այս տարի ևս Հեռուստամարաթոնը կհեռարձակվի նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսից: Հավաքված հանգանակությունը կուղղվի Շուշիի ենթակառուցվածքների վերականգնմանը: Միաժամանակ կշարունակվի Հայաստանի և Արցախի գյուղական համայքների զարգացման ծրագրերի իրականացումը: Հեռուստամարաթոնն ամբողջ աշխարհում դիտելու հնարավորություն կունենա ավելի քան 50 միլիոն ընտանիք, որից 40 միլիոնը` Միացյալ Նահանգներում:
Այս տարի համահայկական Հեռուստամարաթոնի համար կգործի դրամահավաքի նոր ձև, այն է` SMS նվիրատվությունը: Այս մասին այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմարերպված ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Վերջինիս խոսքերով`«Վիվասել-ՄՏՍ»-ի բաժանորդների համար հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը գործում է երեք կարճ համար` 5555, 5556 և 5557, որոնց դատարկ հաղորդագրություն ուղարկելով` բաժանորդը կատարում է համպատասխանաբար 200, 600, 1000 դրամի նվիրատվություն (ներառյալ ԱԱՀ-ն): Նշված գումարից ավելին նվիրաբերելու ցանկության դեպքում բաժանորդը պետք է մի քանի SMS ուղարկի:
Հոկտեմբերի 15-ից հայկական բոլոր հեռուստաալիքներով հեռարձակվելու են գովազդային հոլովակներ, որոնք էլ պատկերավոր ներկայացնելու են SMS նվիրատվություն կատարելու ձևը:
«Հայաստանում դրամահավաքի մի նոր ձև է սա, և կիրառվում է առաջին անգամ: Համոզված ենք, որ շատ լուրջ արդյունքներ կունենանք: Նմանատիպ նախաձեռնությունը բխում է նրանից, որ հեռու մարզերում ու գյուղերում մարդիկ հնարավորություն չունեն այցելել բանկի կամ էլ «Հայփոստի» բաժանմունք նվիրատվություն անելու համար: Իսկ մեր այս նոր ծառայությունը հնարավորություն կտա մարդուն նվիրատվություն անել` առանց տնից դուրս գալու»,- ասաց Ա.Վարդանյանը:
Բանախոսն ընդգծեց այն փաստը, որ դրամահավաքի յուրաքանչյուր նոր ձևի գործածումը ապահովում է նվիրատուների թվի նկատելի աճ` որպես օրինակ նշելով անցած տարի «Հայփոստի» հետ համագործակցությունը, երբ 1.000-2.000 նվիրատուների թիվը հասավ 12.000-ի:
Այն, որ նվիրատուների նկատելի աճի պարագայում նկատվում է նաև նվիրատվության քանակի պակաս, հիմնադրամի տնօրենի կարծիքով միանգամայն բնական երևույթ է, և պետք չէ ինչ-որ պատճառներ հորինել:
Արդեն 4-րդ անգամ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կհովանավորի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2009թ. հեռուստամարաթոնը` տրամադրելով 163 միլիոն ՀՀ դրամ:
Ասուլիսին ներկա, «Վիվասել-ՄՏՍ»-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Մեր գործունեությանը զուգահեռ հնարավորությունների սահմանում օգնում ենք այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք օգուտ են բերում մեր ժողովրդին` առանց տարածքային խտրականության: Հուսով ենք, որ այս ծրագիը ևս իր օգուտը կբերի մեր հայրենակիցներին` կյանքը բարելավելու գործում»:
Արա Վարդանյանն նշեց, որ տարվա կտրվածքով հիմնադրամը իրականցնում է 4-6 միլիոն ԱՄՆ դոլարի աշխատանք: Լրագրողի այն հարցին, թե ինչպես են մեկնաբանում սփյուռքում նկատվող դժգոհությունները` կապված Արցախում ավելի մեծ թվով ծրագրեր իրականցնելուն, պրն. Վարդանյանն ասաց. «Այստեղ դժգոհության խնդիր չկա: Ուղղակի կան մարդիկ, որոնք նախընտրում են ծրագիր իրականցնել Հայաստանում, իսկ մի մասն էլ նախընտրում է Արցախը:
Հիմնադրամը երբևիցե չի պարտադրել նվիրատուին նախապատվությունը տալ Արցախին: Մեր դռները բաց են ցանկացողների համար: Օրինակ`մենք ծրագիր ենք իրականացրել Վրաստանում` 250 հազար ԱՄՆ դոլար տրամադրելով Թիֆլիսում հայակական Սուրբ Էջմիածին եկեղեցու վերակառուցման աշխատանքների համար»,- ասաց Ա.Վարդանյանը:
Հեռուստամարաթոնը կազմակերպելու համար «Հայաստան» համահայակական հիմնադրամը ծախսում է մոտ 700-800 հազար ԱՄՆ դոլար: Արա Վարդանյանը համոզված է, որ գումարը ծախսվում է տեղին:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել