HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փարիզում ոստիկանները ցուցարարներերին մեկուսացրել են

Սեդա Գրիգորյան france-armenian_2.10.09 Ֆրանսիա կատարած իր համահայկական ուղեւորության ընթացքում հոկտեմբերի 2-ին ժամը 15-ին նախատեսված էր Սերժ Սարգսյանի այցը Փարիզի Երեւանյան պուրակ,  որտեղ նախագահը պետք է ծաղկեպսակ դներ Կոմիտասի արձանի մոտ: Դեռ մեկ ժամ առաջ արձանին հարող Կանադայի հրապարակում հավաքված էին տարբեր քաղաքական ուժերի ու հայկական կազմակերպությունների անդամներ` սփյուռքահայեր ու հայաստանցիներ, որոնք եկել էին իրենց բողոքն արտահայտելու արձանագրության ստորագրությանը: france-armenia2_2.10.09 Նրանց թիվը հասնում էր մոտ ութ հարյուրի (ըստ որոշ աղբյուրների վկայակոչման): Բոլորը ունեին «Ոչ» գրությամբ պաստառներ: no-protocols_2.10.09 «Մոռանալ նշանակում է դավաճանել», «Արձանագրությունը ծաղրում է ցեղասպանության հիշատակը», «Աղբամանը` արձանագրությունը», «Ոչ ցեղասպանության հանձնաժողովի ստեղծմանը», «Ոչ, հայ-թուրքական արձանագրությանը, որը դավաճանում է հայ ազգին», «Հայ-թուրքական արձանագրություն. հայ ժողովուրդը վտանգի մեջ է» եւ նմանատիպ այլ պաստառներ ձեռքներին բողոքի ակցիայի մասնակիցները սպասում էին  Հայաստանի Հանրապետության նախագահի ժամանմանը: no-protocols-2.10.09 no_2.10.09 Նախապես որոշվել էր գետնին նստել, ի նշան բողոքի, եւ մեջքով նախագահին հետ շրջվել, երբ վերջինս կռանար ծաղիկները դնելու: no-protocols3_3.10.09 «Պետք է իրեն հաշիվ տա, որ այստեղ ընդդիմություն ունի: Մեծ արշավ ենք կազմակերպելու եւ պահանջելու ենք նրա հրաժարականը»,-հավաքվածներին հորդորեց ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի թեւի համանախագահ Մուրադ Փափազյանը: no-protocols4_2.10.09 Ժամը 15-ին ցուցարարները պայմանավորվածության համաձայն նստեցին գետնին եւ սկսեցին  «Ոչ» վանկարկել: Ակցիային միջամտեցին արձանը շրջապատած ոստիկանները: police-no-protocols_2.10.09 Նախ հետ հրեցին հավաքվածներին, իսկ երբ հավաքվածները սկսեցին ընդդիմանալ, ոստիկանները սկսեցին քաշքշել մասնակիցներին, բռնի տեղափոխել արձանի հետեւի մասը: Չէին խնայում տարեցներին ու կանանց: police_2.10.09 Մոտ մեկ ժամ տեւած ծեծկռտուքի արդյունքում ցուցարարների մեծ մասը հեռացվեց արձանի շրջակայքից: police-france_2.10.09 «Մենք հավաքվեցինք ասելու ո’չ պրոտոկոլին եւ հանդիպեցինք ոստիկանության դիմադրությանը: Սերժ Սարգսյանը դեռ այդպես էլ այստեղ չէ: Փոխարենը լինի իր ժողովրդի կողքին, փոխարենը փորձի խոսել իր ժողովրդի հետ, նա ոստիկանությանը թույլ տվեց անելու այս կեղտոտ գործը: Սա իսկապես ամոթալի է հանրապետության նախագահի համար»,-նշեց Մուրադ Փափազյանը: presiden-in-france_2.10.09 Եվ միայն ժամը 16-ին ժամանեց հանրապետության նախագահը: Սերժ Սարգսյանը շատ կարճ կանգնեց արձանի մոտ, սակայն բողոքի ակցիայի մասնակիցների հետ որեւէ շփում չունեցավ:  Հեռվից միայն լսվում էին  «Ոչ» եւ «Դավաճան» վանկարկումները: president-visit_2.10.09 Նախագահի մեկնումից հետո ֆրանսիացի ոստիկանները դարձյալ հսկում էին նախորդ դարասկզբի Հայոց Ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանը: Այս անգամ հսկում էին ծաղիկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter