HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամցխե-Ջավախք տարածաշրջան էր այցելել Վրաստանի խորհրդարանի խոսնակը

Ա-ԻՆՖՈ լրատվական գործակալությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 30-ին Սամցխե-Ջավախք տարածաշրջան էր այցելել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն: Դ. Բաքրաձեն նախ հանդիպել էր Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղի բնակիչների հետ , այնուհետեւ այցելել Ախալքալաք: Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի պատգամավորների հավաստմամբ խորհրդարանի խոսնակը տեղական ժամանակով ժամը 12-ին պետք է հանդիպում ունենար պատգամավորների հետ, սակայն առանց որեւէ պատճառաբանությունների նշված հանդիպումը տեղի չունեցավ: Ախալքալաքում Դ. Բաքրաձեն ծանոթացավ Ախալքալաքից Թուրքիայի սահման տանող ավտոճանապարհի շինարարական աշխատանքներին, եւ տեղի պաշտոնյաների հետ մասնակցեց Նինոծմինդայի շրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի կողմից կազմակերպած ճաշկերույթին: Սամցխե- Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչները խորհրդի կողմից կազմակերպած մի շարք համաժողովների , խորհրդաժողովների ընդունած բանաձեւերի եւ արված հայտարարությունների փաստաթղթերի փաթեթը փոխանցեցին Դ. Բաքրաձեի թիկնապահներից մեկին , քանի որ անհնար էր մոտենալ Վրաստանի խորհրդարանի խոսնակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter