«Կարծես երկրորդ անգամ սպանեն մեր մեծ ծնողներին»,-ասում է Ակնես Թաթոյանը
Փարիզ, Երեւանյան պուրակ
Թալին Փափազեան - Չեմ կարծում, որ որեւ բանի կծառայի իհարկե : Բայց վերջին օրերը հատկապես իմ ընկերները Հայաստանից շատ ինձ գրեցին, որ շատ ենք խնդրում, Սփյուռքը մեր վերջին հույսն է, որ ոչ ոք մեր ձայնը չի լսում:
Այսօր եկամ, որ ես էլ` ոչ ասեմ: Շատ կարեւոր քայլ է, թեկուզ ոչնչի չծառայի, բայց թող Հայաստանի կառավարությունը իմանա, որ Սփյուռքը միայն լռությունով չի վերաբերվում իր հայությանը, երբ որ պետք է, ոչ էլ կարող ենք ասել: Հանդիպումը պիտի անցնի շատ արագ ձեւով, շատ շուտ ծաղիկ պիտի դնի եւ շատ շուտ պիտի վերադառնա, որովհետեւ ինքը այս բողոքը չի ուզում լսել եւ մտադիր չէ մեզ հետ խոսելու կամ քննարկելու, լսելու մեր կարծիքը:
Ակնէս Թաթոյան, (Ֆրանսահայ երիտասարդական միություն)
Պրոտոկոլին դեմ չենք, պրոտոկոլի միջի երկու կետերին ենք դեմ միայն, որովհետեւ առաջինը վերաբերում է սահմաններին, իսկ երկրորդը այդ կոմիտեն է, որ պիտի որոշի պատմական իրողությունները: Մնացածը, ամեն երկիր իրավունք ունի իր հարաբերությունները ունենալ, Հայաստանը նմանապես : Այստեղ չեմ կարծում հնարավոր լինի ինչ-որ բան անել, բայց թերեւս Հայաստանում հնարավոր լինի: Ինչ էլ լինի, Հայաստանը մեր հայրենիքն է, բայց սրա հետ համաձայն չենք, քանի որ կարծես երկրորդ անգամ սպանեն մեր մեծ ծնողներին, մեր հայրիկներին, եթե ընդունենք այս կետը: Մնացածը օրերը ցույց կտան:
Դիանա Եսամանժեան (ՀՅԴ, Նոր Սերունդ, տասնութ տարեկան)
Մենք մտածում ենք, որ այս պրոտոկոլը բոլորովին լավ չէ հայության համար: Չենք ուզում մոռանալ մեր մեծ ծնողներին, որ զոհվել են, ցեղասպանությունը: Պիտի կոմիտե ստեղծեն, որ իմանանք, թե եղել է արդյոք ցեղասպանությունը: Այս քննարկման հարց չէ: Մենք գիտենք, որ եղել է, պատմություն նորից չպիտի գրենք: Չենք ուզում, որ պրոտոկոլը ստորագրի, չենք ուզում այդ պայմանները, ամոթ է : Պետք է Սփյուռքի կարծիքն էլ լսի :
Մուրադ Փափազյան (ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի թեւի համանախագահ )
Մենք այս պրոտոկոլին դեմ ենք, որովհետեւ հարցականի տակ է դնում ցեղասպանության հարցը, հարցականի տակ է դնում նաեւ հողային պահանջները: Հարցականի տակ է դնում նաեւ Արցախի հարցը: Նախագահը առանց Սփյուռքի հետ խորհրդակցության ինքն է որոշում ընդունել, որ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ պրոտոկոլ պիտի ստորագրի: Այդ պրոտոկոլը լցված է նախապայմաններով: Մենք համաձայն ենք, որ հարաբերություններ ստեղծվեն Թուրքիայի հետ, բայց առանց նախապայմանների: Եվ միշտ դա եղել է Հայաստանի դիմանագիտական գիծը նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ:
Այսօր Թուրքիան դրել է նախապայմաններ, եւ Հայաստանի նախագահը ընդունում է այդ նախապայմանները: Այդ նախապայմանները դիպչում են հայ ժողովրդի էությանը, հայ ժողովրդի պատմությանն ու ապագային : Նախագահը միայնակ, առանց խորհրդակցության իրավունք չունի այդ որոշումը ընդունել: Պետք է որ նախագահը խորհրդակցություն կազմակերպեր ամբողջ հայ ժողովրդի հետ, բայց ոչ թե երկու-երեք օրվա խորհրդակցություն, որովհետեւ լուր ունենք, որ ամսի տասին կամ տասներկուսին պիտի ստորագրի ինքը :
Այսինքն վերջին վայրկյանին գալիս է շրջապտույտ կազմակերպելու Սփյուռքի մեջ, հույս ունի, որ Սփյուռքին պիտի համոզի, բայց կարող եմ ասել, որ Սփյուռքին չի համոզի, ընդհակառակը, բոլոր երկրների մեջ ցույցեր եւ ընդդիմական վիճակ պիտի կազմակերպվի նխագահի դեմ:
Կարող եմ ասել նաեւ, որ եթե նախագահը ստորագրի այդ պրոտոկոլը, մեկ անձի պես Սփյուռքը եւ ընդհանրապես հայ ժողովուրդը իր հրաժարականը պիտի պահանջի: Եվ դա պատմական որոշում պիտի լինի, որովհետեւ երբեք Սփյուռքի ժողովուրդը հրաժարական չի պահանջել որեւէ նախագահից: Սա կլինի առաջին անգամ: Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունների համար վատ է : Պատմական պատասխանատվություն է առնում, եւ շատ վտանգավոր վիճակ կարող է ստեղծվել:
Կենգուսուզյան Էլիան
Մենք պահանջում ենք, որ նա չստորագրի, նա իրավունք չունի ստորագրելու առանց Սփյուռքի հետ համաձայնության: Մենք նահատակների զավակներն ենք, պետք չէ, որ ծախի ցեղասպանությունը: Եկել ենք` հուսալով, որ մի բանի կհասնենք: Մենքդեմ ենք ամբողջ պրոտոկոլին. նա իրավունք չուներ ստորագրելու առանց մեր համաձայնության: Նախ պետք է Սփյուռքի հետ խոսել: Հայաստանում իրենք նույն խնդիրները չունեն: Գիտենք` դժվար է իրենց համար, բայց մեր ծնողների համար էլ էր դժվար:
Սիլվա Գարակուլիան
Եթե որոշվի ստորագրվել, Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ խրամատը գնալով կմեծանա: Եվ արդեն անհասկացողություն կա: Նախ ասեմ, որ ես որպես Ֆրանսիայի քաղաքացի պարոն Սերժ Սարգսյանը ինձ չի ներկայացնում, որ իմ անունով խոսի: Իմ պետությունը, որ Ֆրանսիան է, մի քանի տարի առաջ ընդունեց արդեն ցեղասպանությունը: Եվ այս կետի վրա իմ անունով պետք չէ խոսել: Եթե խոսել, թող խոսի համայն հանրապետության մասին եւ վոչ սփյուռքահայերու կողմից: Երեսուներեք երկիր ընդունել է արդեն հայոց ցեղասպանությունը, հիմա նոր կոմիտե պիտի ստեղծի:
Հուրիկ Բաղդասարյան
Ես այսօր շատ հուզված եմ: Ոչ թե Թուրքիո սահմանների բացվելուն դեմ եմ, այլ խիստ դեմ եմ այն բոլոր կետերին, որ պիտի ստորագրի Հայաստանի կառավարությունը: Որովհետեւ այս ձեւով ցեղասպանության վերջին մեխը կխփենք: Թուրքերը գոցեցին սահմանը, խնդրեմ, թող բացեն, ինչու չէ, լավ կլինի, բայց թող չխառնեն ոչ ցեղասպանության հետ, ոչ տարածքների հետ: Մեկ ու կես միլիոն հոգիներ կան երկնքում, որ մեզ նայում են, եւ մենք իրենց հոգիները տակավին չենք հանգստացրել: Ուրեմն թող բացեն, բայց ոչ այս ձեւով, առանց նախապայմանի: Եթե ոչ, մենք արդեն հույս չունենք շարունակելու իբրեւ հայ :
Սեդա Գրիգորյանը

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել