
Որպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Լոս Անջելես կատարելիք այցի մաս` հոկտեմբերի 4-ին «Beverly Hills Hilton»-ում նախատեսվում է մեծ ճաշկերույթ կազմակերպել: Ինչպես հայտնում է «Ասպարեզը», հաշվի առնելով այն, որ հայկական համայնքի գերակշիռ մեծամասնությունը դեմ է հայ-թուրքական արձանագրություններին` որոշվել է բողոքի ցույց կազմակերպել: Բողոքի ցույցը տեղի է ունենալու տեղական ժամանակով ժ.3-ին` հյուրանոցի հանդիպակաց փողոցում:
Հյուրանոցը գտնվում է Կալիֆորնիա, Բևերլի Հիլլս, 9876 Վիլշայր պողոտայում: Բողոքի ցույցը տեղի է ունենալու Վիլշայր փողոցի այգում` ուղիղ հանդիպակաց հյուրանոցին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել