HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Առանց ԼՂՀ լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական կարգավորման» 

«Լեռնային Ղարաբաղը 1988 թվականի իրողություններին վերադարձնելու ցանկացած փորձ` թե կարգավիճակի, թե վարչատարածքային առումով, հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ գործընթացը կմտցնի փակուղի»,- երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա միաժամանակ ընդգծել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման համար պետք է նայել առաջ, այլ ոչ թե առաջնորդվել անցյալով: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  հանդիպման ընթացքում նախագահը մեկ անգամ եւս կարեւորել է բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը` նշելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական կարգավորման: Խոսելով երկու երկրների հասարակությունների միջեւ փոխվստահության ամրապնդման մասին` նա շեշտել է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայման է վիճահարույց հարցերը անկեղծ երխոսության միջոցով քննարկելու կողմերի պատրաստակամությունը, սակայն այստեղ իրադարձությունների արհեստական արագացումը անթույլատրելի է: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արդրբեջանի ռազմատենչ եւ ագրեսիվ քաղաքականությունը հանդիսանում է կարգավորման խաղաղ գործընթացի ամենակարեւոր խոչընդոտներից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter