HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանում պետք է այդ ազատությունը»

m-petrosyan_3.10.09«Շատերը տարբեր պատճառներով ցենզուրա են կիրառում` կարող է պահանջեն սահմանափակում, ինչ որ մարմնի ստեղծում, որը կվերահսկի այդ ամենը: Ի՞նչ եք կարծում` ո՞վ պետք է որոշի` ինչ ցույց տան, ինչ` ոչ: Պատասխանը հստակ է` չկա նման մարմին»,- անդրադառնալով այսօրվա հեռուստաընկերությունների լեզվին` «Հայելի» ակումբում ասաց հրապարակախոս Մարինե Պետրոսյանը: «Բայց դա չի նշանակում, որ եթե չկա այդպիսի մարմին, հարցը լուծված չի կարող լինել»,- նրան հակադարձեց դերասանուհի Լալա Մնացականյանը: «Հայաստանում պետք է այդ ազատությունը: Մարդիկ, ովքեր ուզում են այդ ցենզուրան. սխալ դիրքերից են: Այդ ցենզը մի տեղից է, որը ես երբեք չեմ ընդունի; Ինձ  շատ բան դուր չի գալիս հեռուստատեսությունում, ամեն ինչն էլ տեսնում եմ: Ես  ուղղակի այն պաշտպանում եմ ցենզից: Պետք է ամեն ինչ բաց թողնել ու առաջ մղել, ոչ թե հետ»,- ասաց Մ. Պետրոսյանը: Լ. Մնացականյանի խոսքով էլ` 1992 թվականից բավական ազատություն եղավ, ու  «ով ինչ շնորհք ուներ, սկսեց ցույց տալ, անել»: Ու թեև այն ժամանակ մտածում էին, թե որոշ ժամանակ անց քանակը կտա որակ, բայց այդպես չեղավ: l-mnacakanyan_3.10.09«Ես ինքս կողմնակից եմ ազատության, բայց այդ ազատության սահմանները այնքան լայն են, որ ես չգիտեմ, թե ով ինչ է անում: Դուք առաջարկում եք անսահման մի բան: Եթերից երեխան տեսնում է հայհոյանք, կրիմինալ: Նրանք սկսում են նմանվել հերոսներին, խոսում են նրանց լեզվով, ինչը նաև բնավորություն է ձևավորում: Պետք է լինեն բաներ, որոնք իսկապես կարգելվեն»,- ասաց նա: Դերասան Հրանտ Թոխատյանն էլ, ով ներկա էր ասուլիսին, նշեց, որ եթե խոսքը գնում է այն մասին, որ այսօր երեխան ուզում է նմանվել նրան, ում տեսնում է, ապա պետք է ասել, որ ամեն ժամանակաշրջան իր հերոսն է բերում: h-toxatyan_3.10.09«Այսօր չէին կարող մեզ մոտ չլինեիլ այս սերիալները, մենք ոչ մի նախապայման չունեինք, որ դրանք չլինեին: Հակառակը, բոլոր նախապայմանները կային, որ դրանք կլինեն: Պայքարել դրա դեմ և’ անհնար է, և’ պետք չի: Երբ ինձ ասում են` ինչ է դարձել հեռուստատեսությունը, ես պատասխանում եմ` ինչի՞ ես նստած տեղից ասում, դու գնա, արա: Գնա, թող քեզ լսեն: Ամենահեշտը նստել, խոսելն է»,- ասաց նա: «Միշտ բացասական բան գտնելն ավելի հեշտ է, քան դրական: Իրականում մեզ մոտ շատ լավ է ստացվում բացասականը: Օրինակ, ես սերիալները պաշտպանում եմ ոչ թե նրա համար, որ դրանք լավն են: Բայց դրանց մեջ կեղծիքի դոզան շատ ավելի քիչ է, քան այն արվեստի, որն իրեն շատ բարձր է ներկայացնում»,- կարծիք հայտնեց Մ. Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter