HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՆ-ն, այնուամենայնիվ, շարունակեց «կրակոցները»

Օգոստոսի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայատարարություն էր տարածել, որում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մեղադրվում էր դասագրքերի մրցույթում մարդու իրավունքների խախտման մեջ: Հայտարարությանը հետևեց ՀՀ կրթության և գիտության նախարարության արձագանքը, որին ի պատասխան հրապարակվեց նաև ՄԻՊ գրասենյակի հայտարարությունը:

Նույն օրը ՀՀ ԿԳ նախարարությունը պաշտոնապես ստացել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և դրանք վերացնելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկ ներկայացնելու» մասին (25.08.2011թ.) երկու որոշումը: Խնդրի վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները.

1. Մարդու իրվունքների պաշտպանն իր որոշման մեջ մեղադրում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, որ դասագրքերի գնահատումն իրականացնող մրցութային հանձնաժողովի անդամ է հանդիսացել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դասագրքի խմբագիր Լ. Մաթևոսյանը: Պաշտպանն իր գրության մեջ չի ներկայացրել վերը նշվածը հավաստող որևէ ապացույց և եզրակացություն է կատարել դիմողի՝ Հովհաննես Բարսեղյանի հայտարարության հիման վրա:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ իրականում տվյալ մրցույթում հաղթող ճանաչված «Զանգակ-97» հրատարակչության ներկայացրած «Երկրաչափություն. 7» դասագրքի հեղինակային խմբի կազմում ընդգրկված են Լ. Ս. Աթանասյանը, Վ. Ֆ. Բուտուզովը, Ս. Բ. Կադոմցևը, Է. Հ. Պոզնյակը, Ի. Ի. Յուդինան, իսկ թարգմանությունը, փոխադրումը և լրացումը կատարել է Ս. Է. Հակոբյանը: Դասագրքի գեղարվեստական խմբագիրն է Արա Բաղդասարյանը:

Հետևաբար, Լ. Մաթևոսյանը գրքի հեղինակային, խմբագրական, թարգմանչական աշխատանքներում որևէ մասնակցություն չի ունեցել (տես տպագրված դասագրքի համապատասխան էջերը): Նշված փաստը հաստատում է նաև Լ. Մաթևոսյանի հավաստագիրը, որ նա մրցույթին ներկայացված դասագրքերի հեղինակ, համահեղինակ, խմբագիր, թարգմանիչ կամ մրցույթին մասնակցող որևէ հրատարակչության աշխատակից չէ:

2. Մարդու իրավունքների պաշտպանի մեկ այլ որոշումը վերաբերում է քաղաքացի Համլետ Միքայելյանի բողոքին: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք Համլետ Միքայելյանի «Ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ կրթության և գիտության նախարարության ուսուցիչների հանձնաժողովի՝ 2011 թվականի ապրիլի 30-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին» հայցադիմումի ընդունումը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի որոշումը (տես ՀՀ վարչական դատարանի 11.07.2011թ. որոշում /ՎԴ-3201/05/11):

Որոշման ընդունումից հետո Հ. Միքայելյանը դիմել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, իսկ «Մարդու իրավունների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով, ինչպես նաև դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումն սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան»:

3. Տեղեկացնում ենք, որ մրցույթին ներկայացված դասագրքերի հեղինակները մրցույթի մասնակիցներ չեն և պայմանագրային հիմունքներով քաղաքացիաիրավական հարաբերություններ են ունեցել միայն հրատարակչական կազմակերպությունների հետ, իսկ դասագրքերի մրցույթի իրական մասնակիցները՝ որպես պայմանագրային հարաբերությունների սուբյեկտներ, հանդիսանում են հրատարակչական կազմակերպությունները: Հետևաբար տվյալ գործընթացում հեղինակների պարագայում մարդու իրավունքների խախտում չէր կարող լինել:

Հավելենք, որ մրցույթի կազմակերպման օբյեկտիվության հետ կապված հրատարակչական կազմակերպությունների կողմից, այդ թվում «Էդիթ-Պրինտ» և «Տիգրան Մեծ», որևէ առարկություն կամ բողոք չի արձանագրվել: Ավելին, զանգվածային լրատվամիջոցներով հրապարակվել է «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանի դրական կարծիքը մրցույթի կազմակերպման վերաբերյալ (տես «Հայաստանի Հանրապետություն» 07.07.2011թ. (համար126), Tert.am):

Կրկին հայտնում ենք, որ այս տարվա մրցույթի արդյունքներով հաղթող են ճանաչվել լավագույն դասագրքերը: Ինչ վերաբերում է մրցույթների ընթացակարգերի բարելավման գործընթացին, ապա դրանց վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բարձրաձայնել է և Ազգային ժողովում, և զանգվածային լրատվամիջոցներով, և Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրության մեջ: Մրցութային ընթացակարգերի բարելավումները կիրականացվեն մինչև տարեվերջ, այդ թվում նաև հանրային քննարկումների արդյունքում:

Կրթության և գիտության նախարարություն

Մեկնաբանություններ (1)

Arsen
joxovurd sranq dzevy lav sovorel en henc mi hat anorinakanutyuna linum asum en da lav kanonakargvac chi u hanrayin qnnarkumneri mijocov kbarelavenq. Ara ba meky harcni vor boxoq ban chliner cheiq el barelavelu che henac mi ban sxal eq anum aveli shut henc dzer anorinakanutyunneric voreve meky hanrutyany haytnia darnum miangamic kargavorvac che kgargavorenq, ba minchev hima inch eiq anum poxer eiq grpum ha. Bolorn el giten te ays kan ayn orenqnery inchi kargavorvac chen vor dra mijocov dzer grpannery lcneq aj te inchi kargavorvac chi u hima nor petq kargavoreq eli bacer toxnelov ba ho poxeric cheq zrkvelu

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter