HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

«Ես մարդ եմ» կինոփառատոնը Սյունիքից տեղափոխվեց Երևան

05_10-kinoparaton

Օրեր առաջ Կապանում հանդիսավորությամբ բացվեց «Ես մարդ եմ» խորագրով հարավկովկասյան կինոփառատոնի վարագույրը: Այն Կապանում անցկացվում էր առաջին անգամ եւ տեւեց 3 օր: Հասարակությունը հնարավորություն ստացավ դիտելու հայերեն թարգմանությամբ ներկայացվող «Ասիլ» (Ղրղզստան) եւ «Սատանային նորից իր որջը տար» (ԱՄՆ), «Ընձուղտն անձրեւի տակ» (Բելգիա եւ Ֆրանսիա), «Աշխատող մայրիկը» (Իսրայել, Բոլիվիա եւ ԱՄՆ), «Մոռացված խենթերը» (Նիդեռլանդներ), «Ինն աստղանի հյուրանոցը» (Իսրայել) ֆիլմերը:

Բոլոր ֆիլմերը վերաբերում էին խաղաղությանն ու մարդու իրավունքների հիմնախնդիրներին, իսկ դիտումներից հետո տեղի ուենցող քննարկումներին հնչում էին հակասական կարծիքներ: Կապանցի հանդիսատեսի դատին հանձնված ֆիլմերի ընտրությունը կատարել էր կապանյան փառատոնի կազմակերպիչ՝ Կապանում գործող «Երկյակ» ՀԿ-ն: Գրականագետ Վաչե Եփրեմյանի կարծիքով` չի կարելի այլ երկրների օրինակը տեղայնացնել:

05_10-V-Epremyan

«Ճիշտ մարդիկ նույն են, բայց միջավայրն է տարբեր: Ասենք, եթե Ղրղզստանում Ասիլ անունով անչափահաս տղան աշխատում է հաճույքով, ու ցանականում է, որ իր երկրի ֆուտբոլի թիմը աշխարհի չեմպիոն դառնա, չի նշանակում, որ հայ Արշակն էլ պիտի այդպես մտածի»,- նշեց Վ. Եփրեմյանը:

05_10-V-Gevorgyan

Քաջարանի քաղաքապետն էլ կես կատակ կես լուրջ նշեց, որ ինքը զարմանում է «այլ պետությունների ասֆալտապատ փողոցներից»: «Ամեն տարի ասֆալատապատում ենք, բայց քանդվում է: Սա կատակով, իսկ փառատոնի գաղափարը ողջունելի է: Մեր իրականությունն է սա»,- ասաց քաղաքապետ Վարդան Գևորգյանը: Կինոփառատոնի շրջանակներում Կապանի դպրոցներում կազմակերպվել էր նաեւ «Ես մարդ եմ» խորագրով գեղանկարների մրցույթ, որին մասնակցած բոլոր դպրոցականներին «Երկյակ» ՀԿ-ի կողմից շնորհվեցին շնորհակալագրեր, իսկ լավագույն աշխատանքներ ճանաչված 4 գեղանկարների հեղինակներին հանձնվեցին 10-հազարական դրամ պարգեւներ:

05_10-gexankarch

Գեղանկարների բոլոր հեղինակներին ԵԱՀԿ զարգացման ծրագրերի Կապանի մարզային գրասենյակի կողմից նվերներ տրվեցին: Շնորհակալագրերի արժանացան նաեւ փառատոնի կազմակերպան աշխատանքներին աջակցած կազմակերպությունները` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն, «Լավ Ընկեր» ՍՊԸ-ն, «Սյունյաց Արծիվներ» ՀԿ-ն: Կապանյան փառատոնի տեղեկատվական հովանվորն էր «Սոսի» հեռուստաընկերությունը:

05_10-Irakli

«Ֆիլմերում արծարծված խնդիրները համամարդկային բնույթ են կրում, եւ որքան էլ կովկասյան երկրները տարբերվեն միմյանցից, այնուամենայնիվ, կան տարածաշրջանի բոլոր երկրների համար ընդհանրություններ»,- ասաց փառատոնի պատվավոր հյուր «Նոր Կովկաս» էլեկտրոնային կայքի գլխավոր խմբագիր Իրակլի Չիկիլաձեն: «Այս աշխարհում պետք է ապրել մարդկայնորեն: Ոչ մի նշանակություն չունի՝ վրացի ենք, թե հայ. մենք բոլորս մարդ ենք եւ ապրում ենք մի աշխարհում եւ առաջին հերթին պետք է ձգտել դեպի խաղաղություն եւ ապրել ու արարել այդ խաղաղ աշխարհում»,- ասաց կինոխմբի տեխնիկական տնօրեն Մամուկա Բեղվիաշվիլին:

05_10-Luiza

Փառատոնի հայաստանյան աշխատանքների համակարգող Լուիզա Պողոսյանը, մասնակցելով նաեւ հանրապետության այլ  քաղաքներում անցկացվող կինոփառատոնի ծրագրերին, ասաց, որ փառատոնն ազատ դաշտ է, քննարկումները տարբեր վայրերում տարբեր էին, բայց բոլորը հանգում էին նույն եզրակացության՝ խնդիրը մեկն է ու ընդհանրական: «Երկյակ» ՀԿ-ի ղեկավարները համոզված են, որ եկող տարի կազմակերպությանը կհաջողվի շահել մրցույթն ու նորից «Ես Մարդ եմ» կինոփառաոնը կհյուրընկալվի Սյունիքի  մարզկենտրնում:

05_10-es-mard-em

Կինոփառատոնը Հայաստանում մեկնարկել էր սեպտեմբերի 10-ին` Նոյեմբերյանից հասնելով Վանաձոր, Եղեգնաձոր ու Կապան: Հայաստանում կինոփառատոնի վերջին ակորդը կտրվի հոկտեմբերի 9-ից 11-ը` Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում: Նշենք, որ մարդու իրավունքներին եւ խաղաղությանը նվիրված «Ես մարդ եմ» խորագրով հարավկովկասյան ոչ մրցութային կինոփառատոնի անցկացումը հնարավոր դարձավ «Բաց հասարակություն - Վրաստան» եւ Հարավային Կովկասում գործունեություն ծավալած գերմանական Հայնրիխ Բյոլի անվան հիմնադրամների աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter