HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ նստաշրջանի մասին

05_10-Z-PostanjyanՔնար Բաբայան Վերջերս տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային չորրորդ նստաշրջանում քննարկված խնդիրների մասին այսօր «Հայացք» ակումբում խոսեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ Վեհաժողովի լիագումար նիստը սկսվել է ԵԽԽՎ-ի նախագահի` հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը վերաբերող ողջյունի խոսքով: «Այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ հայ-թուրքական հավանական բարիդրացիական հարբերությունների հաստատաման հարցը հետին պլան է մղել ԵԽԽՎ-ում Հայաստանի ներքին ժողավրդավարական խնդիրները»,- ասաց պատգամավորը: Ըստ նրա` Վեհաժողովում առանցքային են եղել բնապահպանությանը, ռուս-վրացական պատերազմից մեկ տարի անց ծագած խնդիրներին, Ռուսաստանի Դաշնությունում և Չեչնիայում մարդու իրավունքների պահպանմանը վերաբերող թեմաները: Զ. Փոստանջյանի խոսքերով` Մոնիթորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի պարտավորությունների կատարմանն անդրադարձել են միայն վերջին օրը, որը տևել է ընդամենը հինգ րոպե: «Ես անձամբ ներկա չեմ եղել այդ նիստին: Պրն Դավիթ Հարությունյանը մի քանի նախադասությամբ ներկայացրել է, թե ինչպես է Հայաստանում իրականացվում բանաձևը, նշել է որոշակի առաջընթացի մասին»,- ասաց Զ. Փոստանջյանը: Լիագումար նիստի ժամանակ պետք է նաև քննարկվեր ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի ներկայացված զեկույցը` Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնությունների կրոնական իրավունքների, մասնավորապես` հայերի իրավունքների մասին, ինչը նույնպես հանվել է օրակարգից: ԵԽԽՎ-ում Զ. Փոստանջյանը հանդես է եկել մի շարք առաջարկություններով` առողջ միջավայրի իրավունք ունենալու նպատակով Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության ընդունում, որը կսահմանի ուղղակի և հստակ դրությներ` մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի համատեքստում: Դրույթն ընդունվել է ԵԽԽՎ-ի կողմից, որը, բանախոսի հավաստմամաբ, մեծապես կօգնի  Թեղուտի պաշտպանության հարցում: «ԵԽԽՎ-ում ներկայացրել եմ Թեղուտի պաշտպանության խնդիրը` չբացառելով անդրսահմանային Դեբեդ գետի աղտոտումը: Խնդիրը հետաքրքրեց մանավանդ Վրաստանի պատվիրակությանը, որոնց հետ հնարավոր է հատագա համագործակցություն»: Երկրորդ առաջարկը` Քրեական արդարադատության չարաշահումներին վերաբերող բանաձևի նախագիծ է, որի տակ, ըստ պատգամավորի, ստորագրել են ԵԽԽՎ-ի 15 անդամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter