HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ստեփանակերտի օրը կնշեն հոկտեմբերի 10-ին

Այսօր մեկնարկեցին Ստեփանակերտ քաղաքի օրվան նվիրված միջոցառումները. քաղաքապետարանի պատկերասրահում բացվեց համադպրոցական մրցույթ-ցուցահանդեսը` «Ստեփանակերտը 10 տարի անց» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացված էին մայրաքաղաքի հանրակրթական 7 դպրոցների, ստեղծագործական կենտրոնի եւ արվեստի դպրոցի աշակերտների թվով 53 նկարներ: Քաղաքի 86-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում մինչեւ հոկտեմբերի 10-ը` Ստեփանակերտի օրը, կկազմակերպվեն տարբեր մշակութային եւ մարզական միջոցառումներ: Հոկտեմբերի 10-ին նախատեսվում է նաեւ գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառ, հանդիսավոր միջոցառում, իսկ քաղաքի օրը կեզրափակվի երեկոյան տոնական համերգով, որը տեղի կունենան մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter