HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ-ական պատգամավորը հինգ անգամ կրակել է մարդու ուղղությամբ

Ոստիկանության մամուլի գրասենյակը հղորդում է, որ այսօր միջադեպ է գրանցվել Երասխ-Երեւան ավտոճանապարհին: «Հոկտեմբերի 5-ին, ժամը 11-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոճանապարհին, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում, Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարո Կարապետյանն իր անձնական օգտագործման «Մերսեդես G 500» մակնիշի, 83 ԼԼ 888 պետհամարանիշի ավոմեքենայում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ: Վիճաբանության ընթացքում Ա. Զադոյանը երկաթյա ձողով (ավտոմեքենայի բանալի) հարվածել է Կ. Կարապետյանի գլխին, որն էլ իր հերթին իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով հինգ անգամ կրակել է Ա. Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել են նրա աջ ձեռքին և աջ ոտքին` պատճառելով մարմնական վնասվածքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter